Artsakhpress

Մշակույթ

Մեկնարկել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված տոնական շաբաթը

Այսօր՝ հունիսի 21-ին, մեկնարկել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված տոնակական միջոցառումների շարքը, որը շարունակվելու է մինչև հունիսի 28-ը:

Մեկնարկել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված տոնական շաբաթը

Մեկնարկել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված տոնական շաբաթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթից:
 
Հունիսի 21-23-ը տեղի կունենա «Շոտոկան» կարատեի ՀՀ առաջնություն, հունիսի 25-ին՝ ժամը 14:00-ին՝ ինտելեկտուալ խաղ՝ Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում, հունիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկայանա համերգ՝ Արցախի պետական էստրադային համույթի մասնակցությամբ: Հունիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կբեմադրվի «Աշխարհը Լոռվա ձորերում» ներկայացումը՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մասնակցությամբ, հունիսի 27-ին՝ ժամը 17:00-ին, Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ կենտրոնի երգիչ-երգչուհիների կատարմամբ:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 27-28-ը Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում կկազմակերպվի մինի ֆուտբոլի շրջանային առաջնություն, իսկ հունիսի 26-28-ը՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Մարտակերտի ըմբշամարտի դահլիճում՝ ազատ ոճի ըմբշամարտի մրցույթ:
 
Տոնական շաբաթվա վերջինը օրը՝ հունիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, Մարտակերտում կկազմակերպվի զինվորական քայլերթ, որին կհաջորդի ծաղկեպսակադրություն՝ արցախյան գոյամարտում նահատակված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
 
Կազմակերպվող միջոցառումների շրջանակում նույն օրը՝ ժամը 11:40-ին, շրջկենտրոնի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկայանա հանդիսավոր ժողով՝ նվիրված Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձին, որին կհաջորդեն տոնական համերգներ:
Ժամը 22:00-ին տեղի կունենա հրավառություն:
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search