Ադրբեջանա-իրանական սահմանին գտնվող Ջալիլաբադի շրջանում զինված միջադեպ է տեղի ունեցել:
Փոխհրաձգություն՝ ադրբեջանա-իրանական սահմանին. կա վիրավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: news.am-ի փոխանցմամբ՝ զինվորների եւ ադրբեջանցի սահմանապահներին դիմադրություն ցույց տված սահմանը խախտողների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Նախնական տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ ադրբեջանցի զինվորներից մեկը վիրավորվել է: Սահմանապահը գտնվում է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում: