Ռոստովի շրջանում երկու ինքնաթիռներ ծայրահեղ մոտ հեռավորության վրա են եղել:
Ռոստովի օդում Երևան թռչող ինքնաթիռը վտանգավորության աստիճան մոտեցել է մյուս օդանավին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: panorama.am-ի փոխանցմամբ, ինքնաթիռներից մեկը ուղևորվելիս է եղել Մոսկվայից Երևան, մյուսը՝ Ստավրոպոլից Մոսկվա:
Ինքնաթիռներից մեկի մեջ միացել է բախման մասին ահազանգող համակարգը, ինչի հետևանքով օդաչուն որոշել է 325 մետրով նվազեցնել բարձրությունը: