Artsakhpress

Քաղաքական

Վերջնական իրավական գնահատականը պետք է տա դատարանը. Դավիթ Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Վերջնական իրավական գնահատականը մանրամասն հետաքննություն անցկացնելուց հետո պետք է տա դատարանը, և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցը վիճարկելու:

Վերջնական իրավական գնահատականը պետք է տա դատարանը. Դավիթ Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Վերջնական իրավական գնահատականը պետք է տա դատարանը. Դավիթ Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել Արցախի հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ խոսելով ՀՀ ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական վարչության նախագահ, «Արցախի հերոս»-ի կոչմանն արժանացած Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված վերջին աղմկահարույց  դեպքից:
Նրա խոսքով՝ պետք է տեղի ունենա բաց և թափանցիկ դատավարություն, և գործընթացի մասին տեղյակ պիտի պահվի հասարակությանը:
Խոսելով Մանվել Գրիգորյանին շնորհված «Արցախի հերոս»-ի կոչումից զրկելու հարցի մասին՝ Դ. Բաբայանն ասել է, որ այդ հարցը շատ է մտահոգում  հասարակությանը:
«Հասկանալի է ինչ էմոցիաներ է տիրում հասարակության մեջ՝ զայրույթ, վրդովմունք, տարակուսանք, հիասթափություն: Բայց պետք է հարցին մոտենանք որպես իրավական և ժողովրդավարական պետություն: Ամեն ինչ հասկանալի է, բայց այն   պետք է լինի օրենքի սահմաններում: Մենք ժողովրդավարական, իրավական, քաղաքակիրթ պետություն ենք և Մանվել Գրիգորյանի դեպքում էլ պետք է գործենք օրենքի շրջանակներում: Նույնիսկ ադրբեջանցի դիվերսանտներին, ահաբեկիչներին վնասազերծելիս էլ նրանց նկատմամբ ինքնադատաստան չի արվել: Լրատվամիջոցների, Մարդու իրավունքների պաշտպանների, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նրանց դեպքում ևս տեղի է ունեցել բաց, թափանցիկ դատավարություն. նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի ցանկացած դատապարտյալի նկատմամբ»,- ավելացրել է Դ. Բաբայանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

«Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդ է. Գյումրիի թատրոնի տնօրեն

Search