Artsakhpress

Հասարակական

Բժիշկների առաքելությունն է նվիրվել գործին և ծառայել հիվանդներին. այսօր բուժաշխատողի օրն է

Այսօր Արցախում և Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը:

Բժիշկների առաքելությունն է նվիրվել գործին և ծառայել հիվանդներին. այսօր բուժաշխատողի օրն է

Բժիշկների      առաքելությունն  է    նվիրվել  գործին  և   ծառայել  հիվանդներին. այսօր   բուժաշխատողի  օրն  է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տոնի  կապակցությամբ    «Արցախպրես»-ի  թղթակիցն  եղել  է  ԱՀ   առողջապահության   նախարարության   «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում  (ՀԲԿ)  և  զրուցել    բուժաշխատակիցների  հետ:
28  տարվա  աշխատանքային    գործունեություն ունեցող    ՀԲԿ   թերապևտիկ  բաժանմունքի  ավագ  օրդինատոր Հասմիկ  Հարությունյանն  ասել է, որ  բժշկի   մասնագիտությունը    ապրելակերպ  է, որը   պահանջում  է  մեծ   նվիրում, հոգատարություն, ուշադրություն,  և   որ  ամենակարևորն  է    անսխալ  աշխատանք:
Ըստ    նրա՝  ովքեր     ընտրել    և  ընտրում  են   բժշկի  մասնագիտությունը, նրանք   անպայման   պետք  է  օժտված  լինեն    դրական   հատկանիշներով:
«Բժիշկների     առաքելությունն  է  նվիրվել  գործին  և   ծառայել  հիվանդներին: Մեզնից  շատերը  մասնակցել  են   պատերազմական  գործողություններին, տեսել     մահեր,  բայց  երբեք   չենք  տրտնջացել   մեր  աշխատանքից: Այսօրվա  բժիշկ-մասնագետներն  ու   բուժաշխատողներն    ունեն     բարձր  գիտելիքներ  և  պատրաստակամություն»,-ավելացրել  է  Հ. Հարությունյանը: 
 
ՀԲԿ-ի  գլխավոր   բուժքույր, «Բուժքույրերի   միավորում»   հասարակական   կազմակերպության  նախագահ   Լիլյա  Մովսիսյանն  էլ  ասել  է, որ հունիսի  21-ն առողջապահության   համակարգում արդեն  բարի  ավանդույթ   է  դարձել նշելու   բուժաշխատողի  օրը: Այն հնարավորություն  է  տալիս   արժևորել  բուժաշխատողի  դերն  ու  նշանակությունը   հասարակության  մեջ:
 
Նա  նշել  է, որ   բուժաշխատողների   դժվարին, բայց   մարդասիրական    աշխատանքի   հիմքում   ընկած  են  նվիրվածությունը, համբերատարությունը, հիվանդներին   օգնելու   պատրաստակամությունը:
«Ողջ  աշխարհում    բուժաշխատողները   պայքարում  են  մարդկային  կյանքեր   փրկելու      համար.  չէ՞-որ    միայն  առողջ   հասարակություն   ունեցող   երկրի  քաղաքացիները     կարող  են   արարել  ու   շենացնել իրենց երկիրը: Պետք  է  հաշվի  առնել, որ  գործունեության    յուրաքնչյուր    բնագավառ  ունի  իր  յուրահատուկ   խնդիրներն  ու    դժվարությունները, որոնք   հաղթահարելով   միայն    կարելի  է   հասնել  հաջողության»,-մասնավորապես   ասել է   Լ.  Մովսիսյանը: 
 
Բուժաշխատողների   մասնագիտական  տոնի  առթիվ շնորհավորում ենք  առողջապահության  համակարգի  բոլոր   աշխատողներին՝   ցանկանալով  նրանց   մասնագիտական  հաջողություններ, առողջություն,  երկար   տարիների   երջանիկ   կյանք   և   խաղաղություն: 
 

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search