Artsakhpress

Սպորտ

Դանիա-Ավստրալիա խաղն ավարտվեց ոչ-ոքի. C խումբ

Ֆուտբոլի աշխարհիա առաջնության C խմբի երկրորդ տուրում Դանիան Սամարայում մրցել է Ավստրալիայի հետ:

Դանիա-Ավստրալիա խաղն ավարտվեց ոչ-ոքի. C խումբ

Դանիա-Ավստրալիա խաղն ավարտվեց ոչ-ոքի. C խումբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6-րդ րոպեին Դանիան բացեց խաղի հաշիվը: Դանիացիներից ընթացքից շեշտակի հարվածով դարպասը գրավեց Կրիստիան Էրիկսենը: Վերջինս իր 17-րդ գնդակը խփեց Դանիայի կազմում անցած 20 խաղերում: Եվրոպացիներն ակնհայտ ագրեսիվ և արագ ֆուտբոլ էին խաղում: Ավստրալիան բաց թողած գնդակից հետո շարունակեց գրոհել, բայց առաջին կեսում հաշվի հավասարությունը վերականգնել չստացվեց: Սակայն վիճակագրությամբ երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեին:
 
Հանդիպման 37-րդ րոպեին դանիացիները ձեռքով խաղացին սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն էր անվրեպ իրացրեց Եդինակը` 1:1: Երկրորդ կեսի երկու թիմերն էլ հավասարաչափ էին տիրում գնդակին և հաճախի փոխանակվում էին գրոհներով: Այս խաղին ներկա էին 40.727 ֆուտբոլասեր: Հետագայում էլ դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
  
C խմբի վերջին տուրում Դանիան կմրցի Ֆրանսիայի հետ: Այս խաղը կկայանա հունիսի 26-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Ավստրալիան վերջին տուրում ուժերը կչափի Պերուի հետ:
Երկրորդ տուրից հետո դեռևս խմբի առաջատարը երկու խաղերի արդյունքով 4 միավորով Դանիան է: Ֆրանսիան դեռ ունի 3 միավոր, բայց քիչ ավելի ուշ կմրցի Պերուի հետ: Ավստրալիան ունի 1 միավոր, Պերուն դեռևս միավոր չունի: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

Search