Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
ՀՀ ԱԳ նախարարը Մինսկում շփում է ունեցել Մամեդյարովի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարներից երևում է, որ Զոհրաբյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Դրանց բովանդակության, հնարավոր երկկողմ հանդիպման վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չկա: