Artsakhpress

Մշակույթ

Կայացել է Artsakh.travel կայքի վերագործարկված տարբերակի շնորհանդեսը

Այսօր՝ հունիսի 22-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունեցել Artsakh.travel կայքի երրորդ՝ վերագործարկված տարբերակի շնորհանդեսը:

Կայացել է Artsakh.travel կայքի վերագործարկված տարբերակի շնորհանդեսը

Կայացել է Artsakh.travel կայքի վերագործարկված տարբերակի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շնորհանդեսին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը ներկայացրել է կայքի բաժինները, անդրադարձել առաջիկա գործունեությանն՝ ընդգծելով, որ աշխատանքների իրականացման հարցում ֆինանսական աջակցություն է տրվել եվրոպացի բարեկամների կողմից:
 
Ա. Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած զբոսաշրջային արդյունք պետք է ունենա թվային դիրքավորում, այդ թվում վեբ-կայք, որի մասին դեռևս խոսվել էր 2009 և 2012 թվականների կայքի առաջին և երկրորդ թողարկումների ժամանակ:
 
«Ներկայումս կայքը դիտարկվում է որպես Արցախի զբոսաշրջային արդյունքը թվային տիրույթում ճիշտ դիրքավորող գործիք: Գլխավոր էջում ներկայացվում են 5 առանձին բաժիններ, որին հաջորդում են Արցախի մասին ներկայացվող 4 հիմնական այցեքարտերով սլայդեր: Ընդգրկված է նաև Արցախի զբոսաշրջության բնագավառի վերաբերյալ վերջին նորությունների բաժինը: Կայքը ստեղծելիս ուշադրություն է դարձվել այն հիմնական զբոսաշրջային ոլորտներին, որոնք առաջարկում է Արցախը»,- ասել է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջնահերթությունը տրվել է արկածային տուրիզմին, քայլարշավներին, ձկնորսությանը, լեռնային հեծանվորդությանը:
Ա. Գրիգորյանը կարևորել է կայքում տեղադրված «Պլանավորեք Ձեր ճամփորդությունը» բաժինը, որի շնորհիվ զբոսաշրջիկները մինչև Արցախ այցելությունը կարողանալու են ստանալ համապատասխան տեղեկություններ` իրենց ճամփորդությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Կայքն ունի նաև բաժանորդագրության հանարվորություն:
 
Artsakh.travel-ը լինելու է 8 լեզվով: Առաջին փուլում լինելու են հայերեն, անգլերեն, ռուսերեն տարբերակները, որին հաջորդելու է գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն լեզուներով գործարկումը:
 
Բացի կայքից, գործարկվելու է նաև  destination.artsakh բլոգը, որն ամեն շաբաթ հրապարակելու է տեղեկատվություն:
Artsakh.Travel-ն ունի նաև առցանց աջակցության հնարավորություն: Օրվա տարբեր ժամերին օգտատերերին աջակցություն են ցուցաբերելու կայքի աշխատակիցները և զբոսաշրջիկին աջակցող ռոբոտը:
Վերջում ներկաների կողմից հնչել են հարցեր, եղել առաջարկություններ:   
Շնորհանդեսին ներկա էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search