Հադրութում մեկնարկել է նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումը
Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ հունիսի 22-ից շրջկենտրոնում մեկնարկել է «Դիզակի գույները» խորագրով նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումը, որին Արցախից, Հայաստանից և Ռուսատանի Դաշնությունից մասնակցում է 17 նկարիչ:
Հադրութում մեկնարկել է նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ «Դիզակի գույները» խորագրով նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիմի ծրագիրը ներառում է էտյուդներ Հադրութի շրջանի Արփագետիկ, Պլեթանց, Մելիքաշեն, Ծաղկավանք, Բանաձոր, Խանձաձոր գյուղերը:
Նրա խոսքով՝ սիմպոզիումը նպատակ ունի շրջանը հարստացնել նաև մշակութային նոր արժեքներով: Նկարչական սիմպոզիումի միջոցով կարելի է լուծել երկու կարևոր խնդիր. նախ՝ նկարիչներին ծանոթացնել Հադրութի բնաշխարհի գեղեցկության հետ, և երկրորդ՝ կազմակերպելով զանազան միջոցառումներ՝ շրջանում աշխուժացնել մշակութային կյանքը:
Սիմպոզիումի բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը և նկարիչներ. նրանք ողջունել և կարևորել են նման միջոցառումների կազմակերպումը՝ հույս հայտնելով, որ այն կդառնա ամենամյա:
Տեղեկացնենք, որ միջոցառման փակման արարողությունը տեղի է կունենա հունիսի 29-ին Հադրութի շրջանի «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցում:
Նշենք, որ «Դիզակիգույները» նկարչականերկրորդմիջազայինսիմպոզիումիկազմակերպմաննաջակցելենԱՀմշակույթի,երիտասարդությանհարցերիևզբոսաշրջությաննախարարությունը, «Արարատ» հիմնադրամը, «ԱվանՇուշի» հոթելը, «Կատարո» գինուգործարանիտնօրինությունըևմոսկովյան «ժամ» ամսագիրը: