Artsakhpress

Տնտեսական

Ստեփանակերտում տեղի է ունեցել արցախյան բրենդի ձևավորման և զարգացման վերաբերյալ սեմինար-քննարկում

Այսօր՝ հունիսի 23-ին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախի բրենդինգը. Զարգացման հեռանկարներ. Գաղափարից դեպի մարմնացում. Միջազգային փորձը» թեմայով սեմինար-քննարկում:

Ստեփանակերտում տեղի է ունեցել արցախյան բրենդի ձևավորման և զարգացման վերաբերյալ սեմինար-քննարկում

Ստեփանակերտում տեղի է ունեցել արցախյան բրենդի ձևավորման և զարգացման վերաբերյալ սեմինար-քննարկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաներին ողջունել է Հայաստանի Գովազդային Խորհրդի և «Անտարես» մեդիահոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ իր գործընկերների հետ Ստեփանակերտ կատարած այցի նպատակն է ավարտին հասցնել Արցախի բրենդի իրագործման աշխատանքները:

«Սկսած 2010 թվականից՝ միջազգային տարբեր ընկերությունների ղեկավարներ խմբերով այցելում են Արցախ: Հայաստանի Գովազդային Խորհուրդը տարիներ շարունակ անց է կացրել «Պոպոք» գովազդային միջազգային փառատոնը, որից հետո մասնակիցներին առաջարկվում էր մի քանի օրով այցելել Արցախ: Այդ խմբերը հարցնում էին՝ ինչու Արցախը չունի բրենդ: Դրանից էլ սկսվեց ծրագրի մեկնարկը: ԱՀ կառավարության հետ քննարկումից հետո  բրենդինգով զբաղվող ընկերություններին մենք առաջարկել ենք որոշ բլուրներ Արցախում կոչել իրենց ընկերությունների անունով, որը կլինի փոխշահավետ համագործակցություն»,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Արցախի բրենդի ստեղծման հարցում շատ կարևոր է նաև արցախցու կարծիքը:

Նրա խոսքով՝  ցանկացած տարածքային բրենդի համար տվյալ երկրի ներկայացուցիչը ինքը պետք է լինի կրողն այդ արժեհամակարգի:

«Տարածքային բրենդինգը պետք է լինի ամենաազնիվը և մոտիկը ճշմարտությանը: Այս առումով կարևորվում է Արցախի բրենդի նման տարբերակի ստեղծումը»,- ավելացրել է Ա. Մարտիրոսյանը:

«Prime Commercial» գովազդային գործակալության ղեկավար Սամվել Սահակյանն էլ անդրադարձել է տարածաշրջանի տուրիստական գրավչությանը՝ դրական եւ բացասական կողմերով, ինչպես նաև բրենդինգի զարգացման համար օգտագործվող հիմնական գործիքներին:
«Բիզնեսի զարգացման համար այսօր նպատակահարմար է օգտագործել համացանցը: Բրենդինգի զարգացման գործում մեծ տեղ ունի նաև թրենդ հասկացությունը: Google և Yandex ծառայությունները հնարավորություն են տալիս որոնողական համակարգի միջոցով պարզել, տվյալ շրջանին բնորոշ թրենդինգային բառերն ու հասկացությունները: Գովազդն իր մեջ կրում է երկու հիմնական կետ՝ գովազդային հաղորդակցության ստեղծում, երբ առկա է համապատասխան մեսիջը և դրա տարածումը: Այդ առումով շատ կարևոր է դրա հանրայնացման դերը»,- նշել է Ս. Սահակյանը:
Իսկ ոլորտի ներկայացուցիչ, լատվիացի Վիտա Հայսմանը, ով Արցախում է արդեն երրորդ անգամ, ներկայացրել է այն հիմնական տարրերը, որոնք անհրաժեշտ են ԱՀ-ում բնագավառը զարգացնելու համար: Նրա խոսքով՝ հարկ է առանձնացնել զբոսաշրջության, մշակութային ժառանգության, կառավարման ոլորտները, ինչպես նաև դրանցում մարդկանց մասնակցությունը:

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցվել են տարբեր հարցեր, եղել առաջարկություններ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search