Artsakhpress

Քաղաքական

Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծը պետք է ընդգրկված լինի ՀՀ ԱԺ օրակարգում և ընդունվի պատերազմի ժամանակ. Արթուր Թովմասյան

Ադրբեջանը պատրաստվում է հերթական պատերազմի:

Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծը պետք է ընդգրկված լինի ՀՀ ԱԺ օրակարգում և ընդունվի պատերազմի ժամանակ. Արթուր Թովմասյան

Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծը պետք է ընդգրկված լինի ՀՀ ԱԺ օրակարգում և ընդունվի պատերազմի ժամանակ. Արթուր Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները մեծացրել են երկրի ռազմական բյուջեն, ձեռք են բերել ամերիկյան արտադրության ուղղաթիռներ, որոնք կներկայացվեն տոնակատարությունների ժամանակ: Նա ասաց, որ որպես պատերազմող կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը որպես հակամարտող, ոչ թե որպես պատերազմող կողմ մասնակցի դրան: Թովմասյանի խոսքով՝ պատերազմն իրականում Արցախի ու Ադրբեջանի միջև է եղել, իրականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն կա՝ սահմանամերձ շրջաններում կրակոցներ են եղել, Արծվաշենի խնդիր է եղել, բայց դա պատերազմ չէ, հակամարտություն է:

- Պարո՛ն Թովմասյան, հայկական կողմը շարունակում է Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ 2 ղեկավարների՝ Փաշինյանն արցախցի չէ և չի կարող ներկայացնել Արցախի դիրքորոշումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Երբ դեռևս պարզ չէր, թե ով կլինի Հայաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, թե Կարեն Կարապետյանը, ես Tert.am-ին տված հարցազրույցում ասել էի, որ ով էլ լինի երկրի նոր ղեկավարը, կուսումնասիրի հակամարտության բանակցային գործընթացը, ինչի համար իրեն ժամանակ է պետք: Հիմա Նիկոլ Փաշինյանին առաջին հերթին ծանոթանալու ժամանակ է պետք, և նորմալ է, որ վերջինս դրա կարիքն ունի:

Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախի մասնակցությանը, ապա Հայաստանի 3-րդ նախագահն էլ ձգտում էր, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, բայց դա այդպես էլ չստացվեց: Արցախի իշխանությունները ողջունում են սա:
Բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է: Իմ անձնական տեսակետն այն է, որ Ադրբեջանին իսկական տեղը ցույց տալու համար հարկավոր է քննարկել Արցախի անկախության ճանաչման հարցը, դրական եզրակացություն տալ համապատասխան օրենքի նախագծին, ընդգրկել հարցը լիագումար նիստում և քվեարկության դնել այն ժամանակ, երբ Ադրբեջանը նորից պատերազմ կսկսի: Սա կրկնում եմ՝ իմ անձնական տեսակետն է, սա կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ, ես սա ասում եմ՝ որպես Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ:

Այս տեսակետին հակադարձում են, թե պատերազմ կլինի: Բայց նման քննարկումներ չկային չէ՞, երբ Բաքուն 2016թ.-ի ապրիլին պատերազմ սանձազերծեց: Մենք չգիտենք, թե որ ամսում է պատերազմ սպասվում, բայց գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունները մեծացրել են երկրի ռազմական բյուջեն, ձեռք են բերել ամերիկյան արտադրության ուղղաթիռներ, որոնք կներկայացվեն տոնակատարությունների ժամանակ: Ադրբեջանը պատրաստվում է հերթական պատերազմի: Որպես պատերազմող կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը որպես հակամարտող, ոչ թե որպես պատերազմող կողմ մասնակցի դրան: Պատերազմն իրականում Արցախի ու Ադրբեջանի միջև է եղել, իրականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն կա. սահմանամերձ շրջաններում կրակոցներ են եղել, Արծվաշենի խնդիր է եղել, բայց դա պատերազմ չէ, հակամարտություն է:

- Ասացիք, որ Հայաստանի Ազգային ժողովը Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ պետք է ընդգրկի լիագումար նիստի օրակարգում և ընդունի այն պահին, երբ պատերազմ հայտարարվի: Կա՞ արդյոք նման ընթացակարգ:

- Այո, դա իմ անձնական դիրքորոշումն է: Նման հնարավորություն կա: Ինչպես գիտեք, հայ-թուրքական արձանագրությունների պարագայում գործել էր նույն ընթացակարգը: Արձանագրությունները տարիներով ԱԺ օրակարգում են եղել՝ սպասելով քվեարկության: Բանակցությունների այլընտրանքը, կրկնում եմ, պատերազմն է, և Հայաստանը պատերազմի ժամանակ պետք է ճանաչի Արցախի անկախությունը:

- Պարո՛ն Թովմասյան, Ադրբեջանը չի ուզում, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Քանի դեռ պաշտոնական Ստեփանակերտը ներկայացված չէ բանակցություններում որպես պատերազմող կողմ Հայաստանը պետք է շարունակի բանակցե՞լ, թե՞ դրանք կդադարեցվեն մինչև Ղարաբաղի մասնակցությունը:

- Ադրբեջանը որքան շուտ հասկանա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին այդտեղ է, այնքան լավ: Մեր իշխանությունները միշտ ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ներքո արված հայտարարությունները՝ դիպուկահարներին հետ քաշելու, հակամարտությունը խաղաղ կարգավորելու, գերիներին կամ զոհերին վերադարձնելու և այլ կոչերը, միաժամանակ ասել ենք, որ այն փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի Արցախի կարգավիճակի վերաբերյալ լավագույն ցանկությունների դեպքում այն կմնա սեղանին, եթե Արցախի ստորագրությունը դրանում չլինի: Որոշվում է Արցախի ժողովրդի ճակատագիրը, և այս փաստաթուղթը չի կարող լինել առանց Արցախի ստորագրության:

- Արցախը վստահո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին բանակցել՝ մինչև բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի միանալը:

- Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Ղարաբաղում էր: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ նա առանձնազրույց է ունեցել: Մեր նախագահը գոհ է այդ հանդիպման արդյունքներից: Թեկուզ Արցախի իշխանությունները չեն մասնակցում բանակցություններին, բայց սկսած այն օրվանից, երբ մենք դուրս էինք մնացել բանակցություններից՝ չի եղել մի դեպք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները չհանդիպեն Արցախի նախագահի հետ, չիմանան Արցախի դիրքորոշումը: Երբ մենք ասում ենք, որ Արցախը չի մասնակցում բանակցություններին, եկեք չմոռանանք, որ Արցախի իշխանությունները անտեղյակ չեն եղել այդ գործընթացից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միշտ էլ հանդիպել են մեր իշխանությունների հետ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search