Artsakhpress

Հարցազրույց

Ինձ տեսնում եմ քաղաքական տիրույթում. Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարությունը, հատկապես Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ 2020 թվականի ընտրություններում չառաջադրվելու հայտարարության ֆոնին, ընկալվեց որպես նախագահի թեկնածուի հայտ:

Ինձ տեսնում եմ քաղաքական տիրույթում. Արայիկ Հարությունյան

Ինձ տեսնում եմ քաղաքական տիրույթում. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում ներքաղաքական վերջին զարգացումների, ապրիլյան պատերազմի և իր հետագա ծրագրերի մասին dialogue.am զրուցեց Արցախի նախկին պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, Ձեր հրաժարականի պահանջ դրված չէր, ինչո՞ւ որոշեցիք հրաժարական տալ:

-Արցախը քաղաքական նոր փուլ է թևակոխում, առջևում 2020 -ի համապետական ընտրություններն են։ Իսկ այդ ընտրություններին իմ ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությանն ավելի ազատ մասնակցությանը, կարծում եմ պետնախարարի պաշտոնը միայն կխանգարեր: Գնացի այդ որոշմանը, քանի որ պետական պաշտոն զբաղեցնելը՝ վարչական ռեսուրսերի առումով, ինչու չէ, նաև խնդիր կառաջացներ լեգիտիմության իմաստով։ Ընտրություններին մասնակցելու համար կարևոր է հավասար պայմաններ ստեղծելը:

Մինչև 2020 թվականը կզբաղվեմ ակտիվ կուսակցաշինությամբ, քաղաքական տիրույթում է լինելու իմ հիմնական անելիքը։ Հավանական է նաև, որ այս ժամանակահատվածում կշարունակեմ որոշ գործառույթներ՝ կապված տնտեսական բազմաթիվ նախագծերի հետ․ բանն այն է, որ որոշ ներդրողների ծրագրեր իրականացվում են իմ անմիջական մասնակցությամբ։ Ես պարտավոր եմ այդ պոտենցիալը չփոշիացնել, մանավանդ, որ ներկա գործընթացներն ուղիղ համեմատական են մեր երկրում տնտեսական աճի, ՀՆԱ-ի և նպաստավոր այլ հիմքերի հետ։

-Այսինքն կառավարությունից Ձեր հեռանալն այս փուլում որոշակիորեն վտանգում է ներդրումային նախագծե՞րը:

-Դժբախտաբար արդեն ազդել է, և սա նշում եմ ցավով, որովհետև օտարերկրյա և սփյուռքյան մեր ներդրողների համար ինչ-որ տեղ քաղաքական դաշտում անորոշությունը խանգարում է, բայց իրավիճակն արագ կկայունանա և նրանք կշարունակեն իրենց ներդրումային ծրագրերն իրականացնել:

– Ձեր վերջին բանակցությունները պետնախարարի պաշտոնում Ղարաբաղ Տելեկոմի սակագների իջեցման շուրջ էին և արդյունավետ եղան։ Ձեր հրաժարականից օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները կմնան ուժի մե՞ջ:

-Անշուշտ․․․որոշումն արդեն կայացված է հանրային ծառայությունները կարգավորման հանձնաժողովում, և այդ իմաստով մտահոգություն չունեմ: Պայմանավորվածությունն իհարկե փուլային գործընթաց էր ենթադրում, բայց այն վստահաբար կշարունակի ներկա կառավարությունը:

-Դուք, փաստորեն, հայտնվել եք մի իրավիճակում, երբ Ձեր անձնական կապերը մի կողմից պիտի ծառայեն պետականաշինությանը, մյուս կողմից նույն ներդրումային ծրագրերը որպես դիվիդենտ կվերագրվեն Ձեր կուսակցությանը։

-Մենք էլ այդ իրավիճակում կփորձենք զերծ մնալ քաղաքական PR –ից և չօգտագործել իրավիճակը այդ տրամաբանության մեջ։ Իրականում ես չափազանց հեռու եմ PR-ից, և այն, ինչ ներկայացվում է՝զուտ հանրությանը տեղեկացնելու համար է:

-Պարոն Հարությունյան, Ձեր վերջին հայտարարությունը, որում անդրադառնում եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանում ընկալվեց իբրև Արցախի նախագահի թեկնածության հայտ:

-Ես ղեկավարում եմ Արցախի ներկայիս ամենամեծ քաղաքական ուժը: Մեր կուսակցությունն անտարբեր չի կարող լինել քաղաքական գործընթացներին։ Ես ոչ հերքում և ոչ էլ բացառում եմ Ձեր ակնարկը։ Առջևում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են միաժամանակ, և մենք պարտավոր ենք ակտիվ լինել։ Ի դեպ, այդ քաղաքական հայտը ոչ թե այսօր՝ այլ երեկ ենք ներկայացրել, երբ 2005-ին ստեղծեցինք մեր «Ազատ հայրենիք» կուսակցությունը:

– Ձեր կուսակցությանն անդամագրվողներն ավելի շատացե՞լ են հրաժարականից հետո, թե հակառակ գործընթացն է հիմա։

-Կուսակցությունից հրաժարվելու դիմում գրող դեռ չի եղել, բայց անդամագրվողների հոսքն ավելի է մեծացել: Մենք բաց հայտարարել ենք, որ գնում ենք ընտրությունների։

-Իսկ ապագայում Ձեր ղեկավարած ուժն ունենալու՞ է գործարարներ:

-Սիրով:

-Եվ նրանց, այսպես ասած, կմտցնե՞ք Ազգային Ժողով:

-Ընտրական պրոցեսների ժամանակ կսկսենք մտածել, թե ինչ տրամաբանություն ենք կիրառելու գործարարներին քաղաքական դաշտ մտցնելու դեպքում, կանենք ամեն բան, որ Հայաստանի ներկայիս իշխանության ձգտումների նույն բանաձևը մեզ մոտ ևս պահպանվի: Ինձ համար այս փուլում ամենակարևորն այն է, որ 2020 -ի ընտրությունների արդյունքները ունենան վստահության քվե և կասկածի տակ չդրվեն որևէ մեկի կողմից: Սա է երաշխիքը՝ հետագայում մեր երկրի խաղաղ զարգացման համար:

-Նկատենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները բուռն քննադատության արժանացան: Արցախում ևս սահմանադրական բարեփոխումները հարթ չընթացան: Ի վերջո, արդարացվա՞ծ էին այդ փոփոխությունները:

-Ես ինքս պառլամենտարիզմի կողմնակից եմ, դա է կառավարման ամենաժողովրդավար մոդելը, բայց քննարկումների ժամանակ մասնագետների հիմնավորումներից ելնելով այս մոդելն ընտրվեց (նախագահական- խմբ.):

-Դուք ողջունեցիք Հայաստանում փոփոխությունները, միևնույն ժամանակ Ձեր հրաժարականով “պոկվեցիք” ԼՂՀ ներկա իշխանությունից ու պատրաստվում եք ընտրությունների: Ստացվում է մի կողմից մերժում եք իշխանության վերարտադրվելը, երբ խոսքը Հայաստանին էր վերաբերում, մյուս կողմից՝ նույն իշխանության վերարտադրության հնարավորությունն եք ստեղծում ի դեմս Ձեզ՝ Արցախում:

-Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, Արցախի ամենից մեծ քաղաքական ուժը չմասնակցի առաջիկա ընտրություններին, այո՞, ներողություն խնդրի իրեն վստահության քվե տված այսքան մարդու և գնա այլ գործով զբաղվելու՞։ Քաղաքական կուսակցությունը ինչ-որ ժամանակի համար չէ և ինքնանպատակ չի ստեղծվել: Մենք ուզում ենք թափանցիկ, ազատ և ժողովրդավար ընտրություններ անցկացվեն մեր երկրում և որպես ուժ՝ պարտավոր ենք երաշխավորել արցախցու վստահության քվեն։

-Սամվել Բաբայանի ազատ արձակվելուց հետո ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Արցախում․ նոր տրամադրություններ, նոր ակցիաներ սպասվո՞ւմ են:

-Իհարկե ոչ: Կան գործընթացներ, որոնցում յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ անհատ կարող է իր մասնակցությունն ունենալ, ինչպես նաև Սամվել Բաբայանը։ Բայց ներկայում իր կողմից, այսպես ասած, հրահրվող տրամադրություններ չկան։ Ապագայի մասով ոչինչ չեմ կարող ասել։

-Բայց գործող իշխանությունն անհանգստանալու առիթներ ունի՞:

-Այդ տեսանկյունից մենք անհանգստանալու ոչ մի առիթ չունենք: Մեր անհանգստությունը բացառապես երկու ուղղություն ունի՝ առաջնագիծ և արտաքին քաղաքականություն:

-Ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակն առաջնագծում՝ հատկապես Հայաստանում և Արցախում քաղաքական վերջին ցնցումներից հետո :

-Որևէ բան չեմ ուզում ավելացնել այն տեղեկատվությանը, որ հաղորդում է ՊԲ-ն, բայց խաղաղությունն իսկապես շատ վտանգված է: Հատկապես ներքաղաքական ցնցումների հետ ես առաջնագծի լարվածությունը ոչ մի կերպ չեմ կապում, նույնը ապրիլյան պատերազմի պարագայում։ Մեզ համար կանխատեսելի էր ապրիլյան պատերազմը լրիվ՝ բայց մասշտաբներն էին անսպասելի։ Աշխարհաքաղաքական ներկա գլոբալ զարգացումները ստիպում են ընդունել այն, որ այսօր ավելի մեծ վտանգ կա սահմանագծին, քան երբևէ: Դեռևս 2006 ին ես վերլուծություն էի արել, որ պատերազմը հավանական է 2014-15թթ-ին՝ կախված Ադրբեջանի ֆինանսատնտեսական վիճակի, նավթի վաճառքի ծավալների ավելացման և այլնի հետ: Պատերազմը մեծ ֆինանսներ է պահանջում և «թանկ հաճույք է»:

-Պարոն Հարությունյան, վերջին օրերին Մանվել Գրիգորյանի՝ սկանդալային բացահայտումներից հետո հայաստանյան լրատվադաշտում կրկին անդրադարձ եղավ ապրիլյան պատերազմի օրերին բանակում մատակարարված սննդին։ Դուք այդ օրերին կառավարության ղեկավարն էիք, ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները:

Հստակ կարող եմ հայտարարել, որ ոչ միայն պաշտպանության բանակը՝ այլև ժողովուրդը այդ օրերին ապահովված էին ամեն ինչով:Բանակն ուներ անգամներով ավելի շատ սնունդ, քան անհրաժեշտ էր: Բայց ես չեմ բացառում, որ առաջնագծում եղել են խնդիրներ, կրակահերթի տակ որոշ դիրքերում եղել են խոչընդոտներ, որպեսզի անհրաժեշտ սնունդը հասցվի դիրքեր։ Այո, եղել են դիրքեր, որտեղ երեք օր չենք կարողացել մոտենալ և սա պատերազմի կանոն է: Այսինքն ոչ թե սնունդ չկար, այլ տեխնիկական խնդիրն է խանգարել մատակարարել նորից ու նորից սնունդը:

Բացի այդ, չմոռանանք, որ այդ օրերին անգամներով ավելացել է առաջնագծում կանգնած զինվորների ու կամավորների քանակը և, իհարկե, բանակը դրան պատրաստ էր, բայց մատակարարման հետ կապված ժամանակավոր խնդիրները առկա էին ու դա բնական է: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search