Artsakhpress

Քաղաքական

ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հունիսի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պատգամավորները նախ քննարկել են շրջանառության մեջ դրված օրինագծերը, որոնց մասով պետական իրավական հարցերի և գիտության, կրթության, մշակույթի  երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարները ներկայացրել են հանձնաժողովներում քննարկումների արդյունքները՝ դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու առաջարկությամբ:
Խորհրդարանի նախագահի տեղեկացմամբ՝ գալիք նիստի օրակարգում կընդգրկվեն նաև «Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր նշանակելու մասին» և «ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության մասին» հարցերը: Պատգամավորները հանձնաժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնում կընտրեն ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հաշվի առնելով հարցերի քանակը և հրատապությունը` ԱԺ-ն հունիսի 27-ին ժամը 11:00-ին և հունիսի 28-ին ժամը 11:00-ին կգումարի հերթական նիստեր: Հունիսի 27-ին նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search