ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկի հարցերի լայն շրջանակ, որոնց թվում են տնտեսական հարցերը, ՌԴ գործողությունները Սիրիայում եւ Դոնբասում, ինչպես նաեւ ռուսական կողմի ենթադրյալ միջամտությունը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին: