Artsakhpress

Տնտեսական

Կարկուտից տուժած հողօգտագործործողներին տրամադրվելու է աջակցություն. Ժիրայր Միրզոյան

Կարկուտի հետևանքով 100 տոկոսով վնասված 9016 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում բերքահավաք չի կազմակերպվելու:

Կարկուտից տուժած հողօգտագործործողներին տրամադրվելու է աջակցություն. Ժիրայր Միրզոյան

Կարկուտից տուժած հողօգտագործործողներին տրամադրվելու է աջակցություն. Ժիրայր Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին օրերս կայացած ԱԺ լիագումար նիստի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ հավելելով, որ ևս 1900 հա նախարարության կողմից որակվել է որպես 50-70 տոկոսի չափով վնասված, սակայն վերջնական ցուցանիշը լինելու է բերքահավաքն ավարտելուց հետո:
 
Պատասխանելով պատգամավոր Արթուր Թովմասյանի այն հարցին, թե արդյո՞ք կարկուտից տուժած հողօգտագործողներին ԱՀ կառավարության կողմից կլինի փոխհատուցում, Ժ. Միրզոյանը նշել է, որ լինելու է ֆինանսական աջակցություն, որի չափերի հետ կապված կանդրադառնան առաջիկայում:
 
‹‹Ընթացիկ տարվա մայիսի կեսին տեղացած առաջին կարկուտից հետո գյուղատնտեսության նախարարության հանձնաժողովները հանրապետության ամբողջ տարածքում ուսումնասիրություններ են իրականացրել՝ կարկուտի հասցրած վնասի չափերը ճշտելու նպատակով: ԱՀ կառավարությունը քննարկում է 50 և ավելի տոկոսով վնասված հողատարածքների հողօգտագործողներին  հողի հարկից և վարձավճարից ազատելու հարցը: Համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքների վարձավճարներն ու հողի հարկերը փոխհատուցվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին››,- մանրամասնել է գյուղատնտեսության նախարարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search