Artsakhpress

Հասարակական

‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ը շարունակում է աշխատանքները ցանցի արդիականացման և բարելավման ուղղությամբ. Լևոն Գրիգորյան

‹‹Ղարաբաղ Տելեկոմ›› ընկերությունը շարունակում է իր աշխատանքները ցանցի արդիականացման և բարելավման ուղղությամբ: Առաջնահերթությունը կտրվի մայրաքաղաքին, հետո աշխատանքներ կիրականացվեն շրջկենտրոններում և ապա այն բնակավայրերին, որտեղ համացանցի հասանելիությունը առկա է:

‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ը շարունակում է աշխատանքները ցանցի արդիականացման և բարելավման ուղղությամբ. Լևոն Գրիգորյան

‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ը շարունակում է աշխատանքները ցանցի արդիականացման և բարելավման ուղղությամբ. Լևոն Գրիգորյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին օրերս կայացած ԱԺ լիագումար նիստի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Գագիկ Բաղունցի այն հարցին, թե նախարարությունը ինչ նպատակներ է հետապնդում և ինչ ժամկետներում է պլանավորում բնակչությանը որակյալ և հասանելի ինտերնետ կապ ապահովել՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ծավալված աշխատանքների արդյունքը գոհացուցիչ չէ:
 
Պատգամավորի կարծիքով՝ հայտարարված 10 ԳԲ ինֆորմացիայի ծավալը իրականում 5-7 ԳԲ է, իսկ արագությունը հայտարարված 2-3 ՄԲ/վ-ի փոխարեն հաճախ հազիվ հասնում է 0.5 ՄԲ/վ-ի:
 
Անդրադառնալով հնչեցված հարցին՝ Լ. Գրիգորյանը նշել է, որ վերջին տարիներին ‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ը հանրապետության տարածքում մի քանի անգամ ավելացրել է համացանցի արագությունը և ծավալը:
 
‹‹Բնակչության մոտ սպառելու ավելի մեծ պահանջարկ է առաջանում՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների զարգացումը և ինտերնետ միջավայրում տարբեր ծրագրերի օգտագործումը: Պետք է ուշադրություն դարձնել կնքվող պայմանագրերին: Սարքը, որն օպերատորը տեղադրում է բնակարանում, ծառայում է 1 համակարգչում ինտերնետ կապ ապահովելուն: Բնակիչների մեծամասնությունն այդ սարքը փոխարինում է այլ սարքով և մի համակարգչի փոխարեն փորձում օգտվել մի քանիսից: Բնական է՝ այս ամենը չի կարող ազդեցություն չունենալ և՛ որակի, և՛ ծավալի վրա: Շատ կարևոր է, որպեսզի ընտանիքները կամ սպառողները ճիշտ հաշվարկեն իրենց պոտենցիալ սպառումը››,- ավելացրել է նախարարը:

     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Հայ պատանի թենիսիստներն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում

Search