Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը համալրվել է երաժշտական նոր գործիքներով

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում «Երաժիշտները՝ երաժիշտների համար» (Musicians for Musicians) նախագծի շրջանակներում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ։

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը համալրվել է երաժշտական նոր գործիքներով

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական  քոլեջը համալրվել է երաժշտական նոր գործիքներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին մասնակցում էին Բելգիայից և Նյու-Յորքից ժամանած թավջութակահարներ Սևակ Ավանեսյանը և Լիլիթ Քուրդիյանը, Բրյուսելից և Երևանից՝ ջութակահարներ Յոսիֆ Իվանովը և Աստղիկ Վարդանյանը և դաշնակահար Արթուր Ավանեսովը. նրանք կատարել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:  
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում այսօր  երաժիշտներն  անց են կացնում  նաև  վարպետության դասեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սևակ Ավանեսյանն ասել է, որ «Երաժիշտները՝ երաժիշտների համար» միջազգային նախագիծը մեկնարկել է 2016 թվականից:
Նրա խոսքով՝ բարեգործական համերգների արդյունքում  իրենց հավաքագրված երաժշտական գործիքները (թավջութակ, ալտ, կոնտրաբաս ջութակ, աղեղ) նվիրաբերել են Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջին. այդ գործիքները նրանք խոստացել էին դեռևս 2 տարի առաջ: Երաժշտական գործիքներից կոնտրաբասը ձեռք է բերվել Բելգիայի հայ համայնքի կողմից:
Նախագծի անդամներն այս տարվա գարնանը երաժշտական գործիքներ են նվիրել նաև Գյումրիի և Էջմիածնի երաժշտական քոլեջներին:
«Կոչ եմ անում բոլորին. եթե տանն ունեք երաժշտական գործիքներ, որոնք չեք օգտագործում, նվիրաբերք դրանց կարիքն ունեցող երեխաներին»,-նշել է Ս. Ավանեսյանը:
Նախագծի անդամները հունիսի 27-28-ը, Երևանում որպես ժյուրիի անդամներ մասնակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնած երաժշտական մրցույթին, որին Արցախից և Հայաստանից մասնակցել է 48 հոգի:
Արցախցի մասնակիցները մրցույթում գրավել են մրցանակային տեղեր և, որպես պարգև, ստացել երաժշտական գործիքներ:
Ջութակահար Աստղիկ Վարդանյանն ասել է, որ մեկ շաբաթ առաջ Սևակ Ավանեսյանի առաջարկով ինքը ևս միացել է «Երաժիշտները՝ երաժիշտների համար» նախագծին:
Նա ողջունել է նախագիծը և ասել, որ իր համար պատիվ է նմանատիպ միջոցառումներին մասնակցելը:
«Արցախի երեխաները կատարումներով բավականին բարձր մակարդակով են հանդես գալիս: Վարպետության դասերի միջոցով մենք կփորձենք երեխաներին նոր ուղղություններ ցույց տալ, ինչպես նաև ծանոթացնել երաժշտության նրբություններին: Երաժիշտներիս համար միշտ էլ շատ կարևոր է տարբեր դասընթացների մասնակցելը, քանի որ այս կերպ ևս կատարելագործվում ենք: Վարպետության դասերի արդյունքում, ի հայտ բերելով լավագույն երեխաների, կփորձենք նրանց մասնակցությամբ նաև համերգներ կազմակերպել»,-մասնավորապես ասել է Ա. Վարդանյանը:
Իսկ ջութակահար Յոսիֆ Իվանովն էլ ասել է, որ ինքը մինչ Արցախ  և  Հայաստան   գալը հայ երաժիշտներից ծանոթ էր միայն Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններին:
 Երևանում ինքը ընդգրկված լինելով մրցութային համերգի ժյուրիի կազմում՝ ծանոթացել է հայ այլ երաժիշտների ստեղծագործությունների ևս:
«Ես նկատել եմ, որ Արցախում և Հայաստանում երաժշտության հանդեպ մակարդակը և հարգանքը զգալի բարձր է»,-ընդգծել է Յոսիֆ Իվանովը:
Նա հուսով է, որ հաճախակի կլինի Արցախում և Հայաստանում և նորովի կբացահայտի հայ ազգին ու նրա երաժշտական արվեստը:
Միջոցառմանը ներկա էին երաժիշտներ, քոլեջի սաներ և հասարակության արվեստասեր ներկայացուցիչներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search