Artsakhpress

Վերլուծական

Հաղթանակի շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանն Արցախում կրճատվել է 670 կմ-ով

1991-1994 թթ․ ծավալված ռազմական գործողությունների շնորհիվ արցախյան հատվածում հայ-ադրբեջանական փաստացի սահմանը կրճատվել է 3.3 անգամ։

Հաղթանակի շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանն Արցախում կրճատվել է 670 կմ-ով

Հաղթանակի շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանն Արցախում
կրճատվել է 670 կմ-ով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական գիտահրապարակախոսական և քաղաքական շրջանակներում պատերազմում մեր հաղթանակի կարևորությունը ներկայացվում է հիմնական երեք չափումներով՝ հումանիտար, մշակութային և ռազմաանվտանգային։ Եվ եթե առաջին երկու չափումների դեպքում ամեն ինչ պարզ է, այն է՝ հաղթական պատերազմը փրկել է արցախաբնակ հայերի կյանքը և մեծ առումով՝ Արցախում հայկական նյութական և հոգևոր մշակույթը, ապա ռազմաանվտանգային գործոնի հարցում ընկալումները տարբեր տարեշրջաններում տարբեր են եղել։ Այսպես, եթե բուն պատերազմի օրերին և դրան հաջորդած տասնամյակում տիրապետող էր այն ընկալումը, որ նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս գտնվող ազատագրված տարածքները պետք է որպես «փրկագին» ծառայեն Արցախի անկախության ճանաչման համար («տարածք՝ կարգավիճակի դիմաց»), ապա 2000-ականների սկզբից թե՛ հանրային, թե՛ պետական ընկալումներն սկսեցին դանդաղորեն փոխվել՝ հանգելով մի ընդհանուր կոնսենսուսային կետի, որ ազատագրված տարածքները մնացյալ Արցախի և առհասարակ՝ Հայաստանի արևելքի անվտանգության աշխարհագրական երաշխիքն են և անբաժան պիտի լինեն Արցախից։ Որպես հիմնավորում է բերվում նաև այն փաստարկը, որ ազատագրված տարածքների շնորհիվ կրճատվել է Ադրբեջանի հետ մեր սահմանը։ Չափելու համար այս պնդում- փաստարկի լեգիտիմությունը` որոշեցինք կազմել վիրտուալ մի քարտեզ (տե՛ս նաև ստորև)՝ զուգադրելով հայ-ադրբեջանական արցախյան սահմանագիծը մեր օրերում և ԼՂԻՄ գոյության տարիներին։

Մեթոդաբանություն և ծանոթագրություն։ Քարտեզում ներկայիս սահմանագիծը ներառում է Արցախի հյուսիսային սահմանը՝ Մռավի լեռնաշղթայի Օմար, Գոմշասար, Մռավ գագաթներով, այդտեղից դեպի Թալիշ գյուղի հյուսիս-արևելք՝ Բարակ (Ինջա) գետի երկայնքով անցնող բնական սահման։ Այս հատվածում սահմանը կազմելիս հայկական տարածքից դուրս ենք թողել 2016 թ․ ապրիլյան կռիվների ժամանակ թշնամու գրաված դիրքերը ներառող բլրազանգվածը (ԼՂԻՄ-յան շերտում, հակառակը, դրանք ներառել ենք մեր կազմում)։ Հաշվի առնելով, որ այդ հատվածում նոր մարտական դիրքերի, այսինքն՝ սահմանի ստույգ տեղադրությունը բաց ինֆորմացիա չէ, նպատակահարմար չենք համարել այդտեղ նշել ճիշտ ուրվագիծը, փոխարենը մոտավորական գիծ ենք անցկացրել կորուսյալ «Սիս» հրամանատարական դիտակետին հանդիպակաց լանջն ի վար՝ շարունակելով այն դեպի հյուսիս-արևելք։ Այնուհետև արդեն հյուսիսից հարավ՝ Արաքս գետ, սահմանագիծն անցնում է գործող մարտական դիրքերով՝ ձևավորելով առավելագույնս իրապատում ուրվագիծ։ Միջանկյալ նշենք, որ նախկին Աղդամի շրջանում՝ երբեմնի Ղարաղաշլուի գյուղխորհրդի տարածքում, կա ≈2-3 կմ-ի շփոթ, որը ո՛չ որակական, ո՛չ քանակական ազդեցություն չի թողնում վերջնական արդյունքի վրա։ Ավելորդ չէ հիշատակել նաև, որ արևելյան սահմանագծում երկու տեղ՝ Լևոնարխում և Բաշ Ղարվանդում, մարտական դիրքերն անցնում են նշված գյուղատեղիների միջով՝ կիսելով դրանց տարածքը երկու մասի։ Հասնելով 9-րդ ՊՇ՝ դարձյալ մեր սահմաններից դուրս ենք թողել 2016 թ․ ապրիլին կորուսյալ բլրազանգվածը՝ 112-118-րդ մարտական դիրքերի ընդգրկմամբ։

Այսպիսով՝ հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանի արցախյան հատվածն այս պահի դրությամբ առավելագույնը մինչև 1.5% սխալանքով կազմում է 291.85 կմ՝ համապատասխանաբար Մեծ Հինալ սարից մինչև Բարակ գետ՝ 110.7 կմ, այդտեղից մինչև Արաքսի ափ՝ 181.15 կմ։ 

ԼՂԻՄ-յան շրջանի սահմանագիծը կառուցարկել ենք՝ ներառելով ՀԽՍՀ սահմանը ԱդրԽՍՀ Քյալբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ։ Հաշվի առնելով, որ այս սահմանագիծը «մաքուր տեսքով» երբեք գոյություն չի ունեցել՝ գիծն անցկացրել ենք մի շարք քարտեզագրական տեղեկատվապաշարների, այդ թվում՝ «Գուգլի» պարունակած մոտավորական սահմանով։ Ինչ վերաբերում է ԼՂԻՄ սահմաններին, ապա դրանց հարցում հիմք ենք ընդունել ԼՂԻՄ-ի մասին Ադրբեջանի Կոմկուսի կենտգործկոմի նախագահության՝ 1923 թ․ հուլիսի 30-ի և օգոստոսի 6-ի դեկրետները՝ որպես ԼՂԻՄ-ի արևմտյան սահման ընդունելով Սպիտակ ժայռ (բնագրում՝ Ալաղայա) գագաթով անցնող լեռնապարը։ Հաշվի առնելով, որ ԼՂԻՄ-ը տարիների ընթացքում տարածքային փոփոխություններ է կրել՝ հիմք ենք ընդունել 1988 թ․ սահմանագիծը։

Այսպիսով՝ հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանի արցախյան հատվածը ԼՂԻՄ-ի գոյության պահի դրությամբ առավելագույնը 2- 2.5% սխալանքով կազմել է 965.7 կմ` համապատասխանաբար ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ սահմանը՝ 408.4 կմ-ը, ԼՂԻՄ-ի սահմանները՝ 557.3 կմ։ Այսինքն՝ պատերազմի շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածը կրճատվել է շուրջ 670 կմ-ով կամ 3.3 անգամ։

Հ․Գ․ Քարտեզագրական աշխատանքը թույլ տվեց նաև մոտարկել նախկին ԼՂԻՄ-ի Մարտակերտի և Մարտունու օկուպացված տարածքները։ Ըստ այդմ՝ Մարտակերտի շրջանից օկուպացված է 53.17 կմ2, իսկ Մարտունուց՝120.61 կմ2, ընդհանուր՝ 173.78 կմ2։

 Էդգար Էլբակյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search