Օրերս հերթական բարեգործական նախաձեռնությամբ Պաշտպանության բանակում էին «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի ներկայացուցիչները:
«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը շարունակում է բարեգործական նախաձեռնություններով հանդես գալ Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Վերջիններս առաքելություն են ստանձնել Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զորամասերը համալրել ՆԱՏՕ-ի բժշկական չափորոշիչներին համապատասխան բժշկական պարագաներով, որոնք անհրաժեշտ են առաջին բուժօգնության համար:
2016-ի ապրիլյան պատերազմից հետո սկիզբ դրված այս նախաձեռնությունը կազմակերպիչները Պաշտպանության բանակի մասով նախատեսում են ավարտին հասցնել արդեն մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Նշենք, որ տրամադրված բժշկական պարագաները բավականին մեծ արդյունավետությամբ արդեն իսկ կիրառվում են Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կողմից:
Ա.Ավանեսյան