Artsakhpress

Մշակույթ

Գործունեությունս շարունակելու եմ հանրային դաշտում. Սերգեյ Շահվերդյան

Այսօր՝ հուլիսի 3-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ճեմասրահում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շավերդյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Գործունեությունս շարունակելու եմ հանրային դաշտում. Սերգեյ Շահվերդյան

Գործունեությունս շարունակելու եմ հանրային դաշտում. Սերգեյ Շահվերդյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նա ասուլիսին ամփոփել է իր ղեկավարման 9 ամիսների ընթացքում նախարարությունում տարված աշխատանքները և ներկայացրել հրաժարականի պատճառը:
«Հրաժարականի մասին տեղեկատվություն հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում՝ այնտեղ նշելով, որ գործունեությունս շարունակելու եմ հանրային դաշտում: Գտնում եմ, որ այն տարիներ շարունակ խաթարված է եղել և պետք է անել հնարավորը, որպեսզի դաշտը կայանա»,- ասել է Ս. Շահվերդյանը:
ՄԵՀԶ նախկին նախարարը, ով դեռևս 2008 թվականից ԱՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետն էր, կատարված աշխատանքները ներկայացրել է ըստ ոլորտների:


«10 տարիների ընթացքում մենք արտերկրում կարողացանք ապահովել Արցախի ներկայությունը: 2008 թ.-ին ունեցանք ընդամենը 4000 զբոսաշրջիկ: Մեր աշխատանքների շնորհիվ այդ թիվը տարեցտարի աճել է, և 2017 թվականին կազմել շուրջ 28000: 2018-ի առաջին 5 ամսվա արդյունքներով արձանագրել ենք 105 տոկոս զբոսաշրջիկների աճ, որն աննախադեպ է»,- մանրամասնել է Ս. Շահվերդյանը:
Նրա խոսքով՝ 9 ամսվա ընթացքում մշակույթի բնագավառում իրենց հիմնական խնդիրներից մեկն էր մշակույթի տարանջատումը ժամանցից:
«Գործունեության առաջին իսկ օրվանից կարևորություն է տրվել մայր թատրոնի շենքի վերականգնման և դերասանական կազմի համար բավարար պայմաններ ապահովելու հարցին: Սկսվել են թատրոնի վերականգնման նախագծային աշխատանքները, ինչպես նաև հայաստանյան թատերային կազմակերպությունների դրամահավաքը, և արդեն հավաքագրվել է շուրջ 3 միլիոն դրամ: Մեր նպատակն էր թատրոնի վերականգնումն իրականացնել համաժողովրդական ջանքերով, ճիշտ այնպես, ինչպես կառուցվել էր 1952 թվականին»,- նշել է Ս. Շահվերդյանը:
Նախկին նախարարն իրականացված ծրագրերից առանձնացրել է վերջերս գործարկված Artsakh.Travel կայքը և «Այցետոմս» մշակութային անոնսը, որը պարբերաբար իրազեկում է հանրությանն առաջիկայում կայանալիք միջոցառումների մասին:
Ս. Շահվերդյանը անդրադարձել է նաև ընթացիկ տարվա օգոստոսի երկրորդ կեսին Շուշիում կայանալիք Artsakh Music Fest-ի նախապատրաստական աշխատանքներին:
Նա համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ավարտին է հասցնելու մեկնարկած ծրագրերը:
Մամուլի ասուլիսին Ս. Շահվերդյանը պատասխանել է լրագրողների կողմից հնչեցված հարցերին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search