Artsakhpress

Տնտեսական

Հողօգտագործողների շրջանում գյուղտեխնիկայի վարձակալության ծրագիրը մեծ պահանջարկ է վայելում. ոլորտի պատասխանատու

Գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագիրը (լիզինգ), որը նախատեսված է գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման համար, Արցախում գործում է 2009 թվականից:

Հողօգտագործողների շրջանում գյուղտեխնիկայի վարձակալության ծրագիրը մեծ պահանջարկ է վայելում. ոլորտի պատասխանատու

Հողօգտագործողների շրջանում գյուղտեխնիկայի վարձակալության ծրագիրը մեծ պահանջարկ է վայելում. ոլորտի պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հողօգտագործման նպատակով գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագրի արդյունավետության, տրամադրման ընթացակարգի և պայմանների, ինչպես նաև  տրամադրված գյուղտեխնիկայի քանակական տվյալների վերաբերյալ «Արցախպրես»-ը զրուցել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հողօգտագործման ծրագրերի բաժնի պետ Վալերի Ղազարյանի հետ:
Նախ ինչպե՞ս կգնահատեք գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագրի արդյունավետությունը: Արցախում այս ծրագիրը արդյո՞ք պահանջարկ վայելում է հողօգտագործողների շրջանում:
Մեր հողօգտագործողների շրջանում գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագիրը մեծ պահանջարկ է վայելում: Ասեմ ավելին, այսօր վարձակալության պահանջարկն ավելի մեծ է, քան մենք կարողանում ենք բավարարել: Բայց փորձում ենք անել ամեն ինչ՝ բավարարելու բոլոր հողօգտագործողների հայտերը: Առաջիկայում նախատեսում ենք ավելի մեծ քանակով ներկրել գյուղտեխնիկա, որովհետև ինչպես նշեցի այս պահին մեր ունեցած տեխնիկան չի բավարարում:
Ընթացիկ տարում որքա՞ն միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել:  Ծրագրի շրջանակներում ի՞նչ գյուղտեխնիկաներից կարող են օգտվել հողօգտագործողները:
Այս տարի մեք ներմուծել ենք երեք տեսակի գյուղտեխնիկա՝18 միավոր գերմանական արտադրության հացահատիկահավաք կոմբայն, նույնքան միավոր գերմանական արտադրության հերկի տրակտոր և 6 միավոր դարձյալ գերմանական արտադրության մինի տրակտոր: Բացի 6 միավոր հերկի տրակտորներից, մնացած 32 միավոր գյուղտեխնիկան արդեն տրամադրված է վարձակալության:
Մինչ այս, ընդհանուր առմամբ, ֆինանսական վարձակալության է տրամադրվել գերմանական արտադրության 65 միավոր, պարսկական արտադրության 20 միավոր, սովետական արտադրության 7 միավոր և չինական արտադրության 3 միավոր հացահատիկահավաք կոմբայն, ինչպես նաև 75 միավոր գերմանական հերկի տրակտոր և բելառուսական արտադրության 228 միավոր անիվավոր տրակտոր:
Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար կներկայացնե՞ք ինչպիսի  ընթացակարգ է սահմանված: Կնշե՞ք գյուղտեխնիկայի տրամադրման պայմանները:
Գյուղտեխնիկայի ձեռք բերման համար հողօգտագործողը պետք է դիմի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամ՝ ներկայացնելով համապատասխան հայտ: Ներկայացված հայտը քննարկվում է մեզ մոտ՝ նախատեսված  չափորոշիչներին համապատասխան: Հաշվի է առնվում, թե հողօգտագործողն ինչ գործունեություն է ծավալում, ինչ մեծության ցանքատարածք ունի, և այլ չափորոշիչներ, որից հետո հայտը ընթացքավորվում է: Պարզ է, որ առաջնահերթության խնդի պետք է լինի: Եթե հողօգտագործողը գոյուղտեխնիկան վարձակալության է վերցնում՝ սեփական արտադրանքը խթանելու նպատակով, ապա առաջնահերթությունը տրվում է նրան:
Ինչ վերաբերում է գյուղտեխնիկայի տրամադրման պայմաններին, ապա այն տարիների ընթացքում տատանվում է, նաև կախված է գյուղտեխնիկայի տեսակից: Օրինակ՝ այս տարում վարձակալությունը տրամադրվում է անտոկոս փոխառությամբ՝ 6-8 տարի մարման ժամկետով, իսկ կանխավճարը կազմում է 20 տոկոս:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «ԱՐԻ» ընկերության բաժնետերերին

Արցախի նման գեղեցիկ երկիր ես չէի տեսել. ՀՀ նախագահի տիկին (լուսանկարներ)

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Search