Իրանը հայտարարել է, որ նավթով բեռնված արտասահմանյան նավերի համար պատրաստ է փակել Օրմուզի նեղուցը և արգելափակել մատակարարումները Պարսից ծոց, եթե ԱՄՆ-ը հասնի իրանական նավթի վաճառքի արգելքին։
Իրանը սպառնացել է արգելափակել նավթի մատակարարումը Պարսից ծոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, «Գազետա.ռու»-ի տեղեկացմամբ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Սարալլա» բազայի հրամանատարի տեղակալ Իսմայիլ Կաուսարին, հայտնում է panorama.am-ը։
«Եթե նրանք պատրաստվում են արգելափակել իրանական նավթի արտահանումը, մենք թույլ չենք տա նավթն այլ երկրներ տանել Օրմուզի նեղուցով»,- ասել է Կոուսարին։
Նա նաև նշել է, որ Պարզից ծոցով դեպի Օրմուզի նեղուց անցնում է համաշխարհային նավթի պաշարների 20 տոկոսը, և աշխրահն ունի այդ ռեսուրսի կարիքը։