Artsakhpress

Քաղաքական

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Քվեբեկում հուլիսի 5-ին մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովի աշխատանքներին:

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել «Ինչպես բարելավել հասարակության ներկայացվածությունը ֆրանկոֆոն խորհրդարաններում» թեմայի շրջանակում` նշելով.
«Հայաստանը հպարտ է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին իր պատկանելությամբ, որի հետ կիսում է մարդասիրության եւ համերաշխության արժեքները:
Մենք սատարում ենք Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների այն քայլերը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարության ապահովմանը, ժողովրդավարության հիմնարար արժեքների պահպանմանը,երիտասարդության դերի բարձրացմանը:
Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի մեծանում է: 2016թ. մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ խորհրդարանական  ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակների յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչի արդյունքում խորհրդարանում կանանց ներգրավվածությունը զգալի է: 6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 18-ը կին են, ովքեր  ակտիվ մասնակցում են խորհրդարանական բոլոր քննարկումներին:
Ազգային ժողովի երեք փոխնախագահներից մեկը կին է, ով նաեւ  ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ  նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:
Ընտրական օրենսգրքով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռնվել ներկայացված լինել Ազգային ժողովում: 6-րդ գումարման խորհրդարանում մանդատ են ստացել ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ:ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստը վարել է քրդական համայնքի ներկայացուցիչը:
Ֆրանկոֆոնիան յուրահատուկ համագործակցության հարթակ է հայ երիտասարդների համար:Ֆրանկոֆոն աշխարհը, բարձր գնահատելով երիտասարդների դերը եւ նշանակությունը, ամեն կերպ փորձում է խրախուսել եւ աջակցել նրանց նախաձեռնություններին:
2016թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ  հիմնադրվել է խորհրդարանին կից գործող Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանը:
Ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելու համար մեր երկիրը մշտապես երիտասարդներին մասնակից է դարձրել օրինաստեղծ աշխատանքներին, օգնել երիտասարդ լիդերների կայացմանը, ինչի վառ ապացուցն է 2004թ-ին ձեւավորված Երիտասարդական խորհրդարանը»:
Պատվիրակությունը մասնակցել է նաեւ Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների եւ խորհրդարանների գլխավոր քարտուղարների համատեղ աշխատանքային հանդիպմանը:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search