Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Բակո Սահակյանի հրամանագրով Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար
Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է առողջապահության նախարարություն և աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին նրա գործունեության համար: