Artsakhpress

Միջազգային

Նոր Թուրքիայի առաջին սուլթանը. Էրդողանը կվերահսկի իշխանությունը միանձնյա կերպով

Հուլիսի 9-ին տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը:

Նոր Թուրքիայի առաջին սուլթանը. Էրդողանը կվերահսկի իշխանությունը միանձնյա կերպով

Նոր Թուրքիայի առաջին սուլթանը. Էրդողանը կվերահսկի իշխանությունը միանձնյա կերպով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդպես, Թուրքիան խորհրդարանական կառավարման ձեւից պաշտոնապես կանցնի նախագահականին: 13 տարի է անցել այն բանից հետո, երբ Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), որի հիմնադիրը եւ առաջնորդը Էրդողանն է, բնակչության աջակցությամբ բանակցություններ է սկսել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու շուրջ, news.am-ի փոխանցմամբ՝ գրում է Deutsche Welle-ն: Այն ժամանակ թվում էր, որ երկրում ակտիվորեն զարգանում էր ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը: Բայց այժմ Թուրքիան պատրաստվում է իր էլ ավելի ավտորիտար, իսլամիստ եւ ազգայնական նախագահին իշխանության աննախադեպ լիարժեքությամբ օժտել: Երբ խորհրդարանը կորցնի իշխանությունը գործադիր իշխանության նկատմամբ, Էրդողանը միանձնյա կերպով այն տնօրինելու իրավունք կստանա: Եվ դատավորներ նշանակելու իր իրավասության շնորհիվ նա կկարողանա վերահսկել նաեւ արդարադատության համակարգը:

«Ժողովրդավարություն»՝ Ֆրանսիայի օրինակով, սակայն՝ արեւելյան ձեւով


Էրսին Քալայսոօղլուն Թուրքիայում՝ Սաբանջի համալսարանի քաղաքական կենտրոնից, նշում է, որ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես է փոխվելու կառավարման համակարգը: «Մինչեւ հիմա բանավեճեր են ընթանում այն մասին, թե ինչ տեսք կունենա համակարգն ընդհանուր առմամբ: Իսկ մինչ այդ ո՛չ հասարակությւոնը, ո՛չ քաղաքական գիտնականները ճշգրիտ մանրամասներին տեղյակ չեն»,- կարծում է Քալայսօղլուն: Էրդողանը պարբերաբար շեշտում է, որ նախագահական կառավարման ձեւը գոյություն ունի նաեւ այլ ժողովրդավարական երկրներում: Սակայն Թուրքիայի նոր քաղաքական համակարգը զգալիորեն տարբերվում է ԱՄՆ-ում գոյություն ունեցող կամ, այսպես կոչված. կիսանախագահական հանրապետությունից, որը գոյություն ունի Ֆրանսիայում: Այդպես, ԱՄՆ նախագահը Կոնգրեսը լուծարելու իրավունք չունի: Իսկ Էրդողանը, ընդհակառակը, կարող է լուծարել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել: Ֆրանսիայում խորհրդարանն է նշանակում սահմանադրական դատարանի անդամներին: Նոր Թուրքիայում դա կանի նախագահը:

Ինքնակալության նշանները. Էրդողանը կարող է հրամաններ արձակել՝ շրջանցելով խորհրդարանը
Էրսին Քալայսօղլուն մատնանշում է Թուրքիայի նախագահի կառավարման համակարգի ինքնակալ նշանները. «Ինչպես ամերիկյան, այնպես էլ ֆրանսիական համակարգերում գոյություն ունի ձեւավորված քաղաքացիական հասարակություն: Մեզ մոտ այն չկա»: Բացի այդ, Էրդողանը ապագայում կկարողանա պարբերաբար օրենքին հավասար նախագահական հրամանագրեր արձակել՝ շրջանցելով խորհրդարանը: Մինչեւ հիմա նա կարող էր դա անել միայն արտակարգ դրության պայմաններում, որը, ի դեպ, դեռ ուժի մեջ է: Միեւնույն ժամանակ, Էրդողանը ցանկացած ժամանակ կարող է դատավորներին զրկել իրենց լիազորություններից: Այսպիսով, քիչ հավանական է, որ դա անկախ եւ անկողմնակալ արդարադատությամբ նախագահական համակարգ կլինի, կարծում են փորձագետները: Քաղաքագետ Դողու Էրգիլը կիսում է իր գործընկերոջ՝ Քալայսօղլուի մտահոգությունները: Էրգիլը կարծում է, որ ժողովրդավարության համար այսքան կարեւոր իշխանության ճյուղերի բաժանումը եւ անկախ դատարանը փաստացիորեն վերացվել են:

Ուլտրաազգայնականության վտանգը. ծանր խոչընդոտ՝ քրդական խնդրի խաղաղ կարգավորման համար


Բաց է մնում նաեւ հարց, կնպաստի արդյոք «Ժողովրդական դաշինքը», որը Էրդողանի կուսակցությունը ձեւավորել էր Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) հետ, երկրում լարվածության նվազմանը: Շատերը մտավախություններ ունեն, որ ԱՇԿ-ի կոշտ դիրքորոշումը քրդական հարցում եւ դրա կողմից որոշ ժողովրդավարական արժեքների ժխտումը կարող է էլ ավելի խսիտ ազգայնական մթնոլորտ ստեղծել Թուրքիայում: Էրդողանը ԱՇԿ-ն պետք է խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար: Այս իրավիճակը կարող է ծանր խոչընդոտ ստեղծել քրդական խնդրի խաղաղ լուծման համար եւ, հետեւաբար՝ նաեւ ԵՄ կանոններին համապատասխանելու համար: Չափազանց կարեւոր հարց է նաեւ, թե ինչպես են զարգանալու Թուրքիայի հարաբերությունները Արեւմուտքի հետ:

Ճգնաժամ Արեւմուտքի հետ հարաբերություններում. թուրք-ամերիկյան հարաբերությունները փակուղու մեջ են

1999 թվականին Թուրքիան դարձավ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու: 2005 թվականի հոկտեմբերի 3-ին սկսվեցին բանակցությունները Թուրքիայի՝  Եվրամիությանը  անդամակցության վերաբերյալ: Թեպետ վերջին 13 տարվա ընթացքում այս հարցում մեծ առաջընթաց չի արձանագրվել: Երկու տարի առաջ արտակարգ դրություն մտցնելուց հետո բանակցությունները փաստացիորեն դադարեցվել էին: Եվրոպական պառլամենտի՝ Թուրքիայի հարցով խոսնակ Կաթի Պիրին կողմ էր հանդես եկել այս երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների պաշտոնական դադարեցմանը: Քանի դեռ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները բացարձակ սառեցման վտանգի տակ են, Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների համար նույնպես պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկն է: Դրանք միանգամից մի քանի վիճահարույց հարց են բարդացնում: Այդպես, Ֆեթուլահ Գյուլենը, ում Էրդողանը մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձ կատարելու համար,  ապրում է Միացյալ Նահանգներում: Վաշինգտոնը Սիրիայում համագործակցում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության  ջոկատների» հետ, որոնց Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն են համարում: Բացի այդ, Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի դեմ լինելուն, մտադիր է Ռուսաստանից S-400 ռուսական հակաօդային համակարգեր գնել: Այս ամենն ամերիկա-թուրքական հարաբերությունները փակուղու է հասցրել: Քաղաքագետ Դողու Էրգիլն այս կապակցությամբ հիշեցնում է Թուրքիայում վերջերս անցկացված հարցումը. այս երկրի բնակչությունն ԱՄՆ-ին ավելի վատ է վերաբերվում, քան Իրանին: Թուրք հասարակության մեջ հակաամերիկյան եւ հակաեվրոպական տրամադրություններն ավելի ու ավելի են տարածվում, նույնիսկ՝ անկախ Էրդողանի քաղաքականությունից:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search