Նախօրեին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է Մերձավոր Արևելքում ԱՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած լիբանանցի հայտնի գործարար, մի շարք ընկերությունների հիմնադիր և սեփականատեր Նիկոլյա Աբու Ֆեյսալին:
Լիբանանցի գործարարն Արցախում պտղատու այգիներ կհիմնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ‹‹Արցախպրես››-ին տեղեկացրին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Ժ. Միրզոյանի հետ առանձնազրույցում Աբու Ֆեյսալը ցանկություն է հայտնել Արցախում հիմնադրել պտղատու այգիներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կառավարությունն օրենքով սահմանված կարգով կաջակցի գործարարին համապատասխան հողամասերի վարձակալության և որոշ ենթակառուցվածքներով ապահովելու հարցում: Նախատեսվում է նաև հիմնել վերամշակող ձեռնարկություններ:
Լուսանկարը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարության