Artsakhpress

Հարցազրույց

Տիգրանակերտում մեկնարկել են պեղումները. Համլետ Պետրոսյանը ներկայացնում է նախատեսվող աշխատանքները

Տիգրանակերտում այսօր վաղ առավոտյան մեկնարկել է պեղումների հերթական փուլը:

Տիգրանակերտում մեկնարկել են պեղումները. Համլետ Պետրոսյանը ներկայացնում է նախատեսվող աշխատանքները

Տիգրանակերտում մեկնարկել են պեղումները. Համլետ Պետրոսյանը ներկայացնում է նախատեսվող աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ մինչ այս հնավայրի 70 հեկտար տարածքից պեղվել է մոտ 1.8-2 հեկտար հատված:
Այս տարի որքա՞ն ժամանակահատված եք նախատեսել Տիգրանակերտում պեղումների իրականացման համար:
Հետազոտության աշխատանքները կազմակերպելու համար այս տարի  ԱՀ կառավարությունը հատկացրել է 10 միլիոն դրամ: Դա պեղումներ իրականացնելու համար մոտավորապես բավարարում է քսան օր՝ երեսուն հոգանոց արշավախմբի մասնակցությամբ: Սա Տիգրանակերտի հետազոտության համար մինչ այժմ եղած ամենաքիչ ֆինանսական հատկացումն է: Ամեն տարի ինձ հաջողվում էր նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի աջակցությամբ որոշակի ավելացումներ կատարել: Եվ եթե այս տարի որևէ նոր գումար չհավելվի, ապա կունենանք Տիգրանակերտի պատմության ամենափոքր ծավալի պեղումները:
Այս ամենից բացի, ինձ հաջողվել է միայն մի փոքրիկ ծրագիր հաստատել բարերարների օգնությամբ, որը երևի թե կտրամադրվի անտիկ դամբարանադաշտի հետազոտությանը:
Այս տարի հնավայրի ո՞ր հատվածներում են իրականացվելու հնագիտական հետազոտման աշխատանքները:
Ակնհայտ է, որ աշխատանքները նախ շարունակվելու են ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի շարունակությունը բացելու ուղղությամբ: Մենք մի քանի շաբաթ առաջ ինֆրակարմիր լուսանկարներ ենք արել, և կարծես թե կարող ենք ակնկալել, որ ապագայում կբացենք նաև պարսպապատի մուտքը, չնայած որ դա մեծ ծավալի աշխատանք է պահանջում: Բացի այդ, վաղ քրիստոնեական  հրապարակում մի քանի անհարթություններ կան, այս տարի կփորձենք նաև դրանք հարթել:
Նախկինում մենք պեղել ենք մեկ անտիկ թաղամաս, որն անվանել ենք առաջին անտիկ թաղամաս: Նմանատիպ առնվազն երեք-չորս անտիկ թաղամասերի հետքեր ևս կան: Մենք այս տարի պետք է փորձենք պեղումներ իրականացնել նոր անտիկ թաղամասի տարածքում: Կախված ժամանակի սղությունից՝ հնարավոր է միայն հետախուզական պեղումներ կատարվեն:
Նաև նախատեսել ենք պեղումներ իրականացնել անտիկ դամբարանադաշտում, սակայն այն  տեխնիկական հետազոտության կարիք ունի, և եթե դա մեզ չհաջողվի, կամ էլ որևէ արդյունք չստանանք, գուցե փորձենք պեղել Խաչենագետից Տիգրանակերտ եկող ջրանցքը, որը նաև թունելային հատվածներ ունի: Դա ժայռափոր ջրանցք է, և եզակի իր տեսակով, քանի որ Արարատյան դաշտից դեպի այս կողմ նման կառույց գոյություն չունի:
Ընդհանուր առմամբ ի՞նչ սպասումներ ունենք պեղումների այս փուլից և հնարավո՞ր եք համարում նոր բացահայտումներ:
Իհարկե… եթե հաջողվի անտիկ դամբարանադաշտում գոնե մի քանի թաղում վավերացնել: Մեր ունեցած պրակտիկայում Տիգրանակերտի ցանկացած անտիկ թաղման վավերացում տալիս է հնագիտական կարևոր գտածոներ՝ խեցեղեն, զարդեր և դրամներ: 
     
                                                                                            Լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search