Artsakhpress

Հասարակական

Նարինե Աղաբալյանն ընդունել է Սիդնեյի հայկական ճեմարանի սաներին

Այսօր՝ հուլիսի 10-ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբայանը հանդիպել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության հովանու ներքո Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում գործող «Արշակ և Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին և մանկավարժներին՝ տնօրեն Էդուարդ Դեմիրճյանի գլխավորությամբ:

Նարինե Աղաբալյանն ընդունել է Սիդնեյի հայկական ճեմարանի սաներին

Նարինե Աղաբալյանն ընդունել է Սիդնեյի հայկական ճեմարանի սաներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը Ն. Աղաբալյանը ներկայացրել է Արցախի պատմությունը, դրվագներ ազգային-ազատագրական պայքարից, խոսել ձեռքբերումների և այսօր երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԿԳՍ նախարարը հյուրերին Արցախի դպրոցների հետ համագործակցության առաջարկ է արել, որն ընդունվել է սիրով մեկնարկը տրվելու է Ստեփանակերտի ԽԱբովյանի անվան N 1 հիմնական դպրոցից, որտեղ էլ կայացել է հանդիպումը։ Իսկ նախարարի հարցին, թե ովքեր են պատրաստ գալ և բնակվել հայրենիքի արցախյան հատվածում, անմիջապես արձագանքել են 2 պատանիներ։ 
 
Նշենք, որ «Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանն ամեն տարի 10-11-րդ դասարանցիների համար կազմակերպում է ուխտագնացություն դեպի հայրենիքարցախյան եռօրյան հագեցած է լինելու հետաքրքիր հանդիպումներով, ճանաչողական այցերով տեսարժան վայրեր ։ 
 
Հավելենք, որ  «Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանը հիմնվել է 1986թ. Սիդնեյում` ազգային բարերարներ Սոֆի և Արշակ Գոլստընների (Գալստյաններ) նվիրատվությամբ, «Համազգային» մշակութային միության հովանավորությամբ: Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու, պատմություն, կրոն: Կրթօջախն ունի մանկապարտեզ և նախակրթարան։ 
Լուսանկարները՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search