Artsakhpress

Տնտեսական

Բիզնես Արմենիան 2018-ին դեպի Հայաստան 35 միլիոն դոլարից ավելի ներդրում է ակնկալում

Ներդրումների ներգրավմամբ և արտահանման խթանմամբ զբաղվող Բիզնես Արմենիան 2018 թվականին 35 միլիոն դոլարից ավելի ներդրում է ակնկալում Հայաստանում:

Բիզնես Արմենիան 2018-ին դեպի Հայաստան 35 միլիոն դոլարից ավելի ներդրում է ակնկալում

Բիզնես Արմենիան 2018-ին դեպի Հայաստան 35 միլիոն դոլարից ավելի ներդրում է ակնկալում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտարարեց կառույցի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Այս պահի դրությամբ արդեն 15.2 միլիոն դոլարի ներդրման ակնկալիք ունենք: Այսինքն, արվել է որոշակի քայլ, որ այդ ներդրումները կատարվելու են»,- ասաց պաշտոնյան: Ներդրումները կբաշխվեն թեթև արդյունաբերության (5.7 միլիոն դոլար), օծանելիքի  (500 հազար դոլար), խոհանոցային պարագաների ու այլ սարքավորումների (1 միլիոն դոլար), բուսական յուղերի և հավելումների (3 միլիոն դոլար), հանքային ջրերի (5 միլիոն) արտադրության ոլորտներում: 2018 թվականի երկրորդ կեսի համար էլ ակնկալվում է 20.2 միլիոն դոլարի ներդրում:
Ինչ վերաբերում է նախորդ տարի կառույցի միջոցով դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանը, ապա 15 միլիոն դոլարից առյուծի բաժինը՝ 12 միլիոնն ուղղվել է ռազմարդյունաբերությանը, մնացածը բաշխվել՝ ոսկերչության, արծաթյա զարդերի, թեթև արդյունաբերության, թղթի և սննդի վերամշակման ոլորտներին:
«2017-ին 2 միլիոն 955 հազար դոլարի էլ վերաներդրում է կատարվել Հայաստանում: Արտասահմանյան ընկերությունը շահույթը ոչ թե բաշխել է ու տարել երկրից, այլ վերաներդում է կատարել այստեղ»,-ասաց Բիզնես Արմենիայի տնօրենը: Վերաներդրումներ կատարվել են դեղագործության, գյուղատնտեսության և հանքային ջրերի արտադրության ճյուղերում:
Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ իրենք ներդրողների հետ ունեն մտերիմ ու փոխվստահելիության վրա հիմնված հարաբերություններ: Հարգում են ներդրողների կողմից որևէ տեղեկատվություն գաղտնի պահելու ցանկությունը: «Մենք ներդրողներին հարցնում ենք նրանց 10 տարվա տեսլականի մասին, նրանք պետք է կարողանան մեզ հետ բաց ու թափանցիկ խոսել, որ մենք էլ կարողանանք բաց ու թափանցիկ ծառայություն մատուցել»,-ասաց Բիզնես Արմենիայի ղեկավարը՝ հավելելով, որ իրենց վերջնական նպատակը ՀՆԱ աճն է արտասահմանյան ներդրումների միջոցով:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search