Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք:
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն Կուսակցության ներկայացուցիչների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն Կուսակցության ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: