Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել Է կարգադրություն հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթ հայտարարելու եւ ժամանակավոր մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին:
Նախագահ Սահակյանը ստորագրել է կարգադրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմը հետեւյալն է.
Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Կարեն Դանիելյան
Արցախի Հանրապետության ղեկավարի տեղակալ-պետաիրավական (հանձնաժողովի քարտուղար)
Լաուրա Գրիգորյան
«Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության լրատվության բաժնի վարիչ
Էդիկ Խաչատրյան
Արցախի ազատամարտիկների ղեկավար Վարդան Հակոբյան Արցախի Հանրապետության գրողների միության վարչության նախագահ:
Մրցույթի անցկացման վերջնաժամկետը սահմանվել է ս.թ. հուլիսի 23-ի ժամը 11:00-ը: