Artsakhpress

Հասարակական

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ եւ ադրբեջանցի գերիներին

Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական այցելությունն են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ձերբակալված անձանց:

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ եւ ադրբեջանցի գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ եւ ադրբեջանցի գերիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:
«Մենք շարունակում ենք այդ անձանց կանոնավոր կերպով այցելել: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելությունները կազմակերպում է նրանց պահման պայմանների եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու նպատակով, ինչպես նաեւ նրանց ազգականների հետ կապ պահպանելու հնարավորություն ընձեռելու համար»,- նշեց ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղում են գտնվում Ադրբեջանի 3 քաղաքացիներ՝ դատապարտված Դիլհամ Ասքերովը եւ Շահբազ Գուլիեւը, ինչպես նաեւ Էլնուր Հուսեյնզադեն:
Ադրբեջանում են գտնվում 2 հայեր՝ Լեռնային Ղարաբաղի դատապարտված քաղաքացի Արսեն Բաղդասարյանը եւ Հայաստանի քաղաքացի, վնասված հոգեկանով Զավեն Կարապետյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search