Artsakhpress

Մշակույթ

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Ընթացիկ տարվա հուլիսի 15-ին Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կազմակերպվելու է «Ժենգյալով հացի փառատոն»:

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը՝ մանրամասնելով, որ փառատոնն իրականացվելու է «Հզոր Հաթերք» ծրագրի շրջանակներում, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության և Մարտակերտի շրջվարչակազմի աջակցությամբ:
 
Նրա խոսքով՝ փառատոնի մեկնարկը լինելու է ժամը 12:00-ին, որի ընթացքում Արցախի տարբեր մասերից Հաթերք ժամանած հմուտ մասնագետները կծանոթացնեն հյուրերին ժենգյալով հաց պատրաստելու առանձնահատկություններին և գաղտնիքներին։ 
 
«Տոնական սեղանի անպակաս մասը կկազմեն վիլսալին, կաթնաշոռով հացը, գինին։ Հյուրերը հնարավորություն կունենան փորձելու ազգային ուտեստների տեսականին (կորկոտ, խաշիլ, խաշլամա, լոբի, տապակած կանաչիներ)։ Այս ամենը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, արտասանություններով։ Ելույթ կունենան նաև Հաթերքի միջնակարգ դպրոցի և մանկապարտեզի սաները։
Փառատոնին կլինի Հաթերքում արտադրված բնական սննդի՝ “Haterk Food"-ի ցուցահանդես, հյուրասիրություն և վաճառք։ Փառատոնից հետո կլինի էքսկուրսիա համայնքի տարածքում(այցելություն՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, «Սուրբ Նշան» խաչքար, «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցի, Հաթերքի եղբայրական գերեզմանատուն և արցախյան գոյամարտի զոհերին նվիրված հուշարձան)»,- մանրամասնել է Ս. Միրզախանյանը:
 
Անդրադառնալով տոմսեր ձեռք բերելու տարբերակներին՝ մեր զրուցակիցը նշել է, որ ցանկացողները փառատոնի մուտքի տոմսերը կարող են գնել տեղում. 15 և բարձր տարիքային խմբի անձանց համար մուտքը 1000 դրամ է, 10-14 տարեկանների համար՝ 500 դրամ, իսկ մինչև 10 տարեկանների համար անվճար է ( ֆինանսավորվել է «Հին Թոնրատուն» հյուրատան կողմից):
Մուտքի տոմսերը արժեքի մեջ ներառում են մասնակցությունը փառատոնին, համերգային մասը և էքսկուրսիան: Սպասվում են նաև հաճելի անակնկալներ։ Փառատոնի բոլոր մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ «Haterk Food»-ի և «Հաթերք» հյուրատան կողմից։
 
Ս. Միրզախանյանի խոսքով՝ հուլիսի 15-ին տարբեր վայրերից կգործի երկկողմանի տրանսպորտ դեպի Հաթերք։
 
Այսպես՝ առաջին երթուղու՝ Մարտակերտ-Հաթերք-Մարտակերտ երթևեկության արժեքը կկազմի 1600 դրամ: Մարտակերտի շրջվարչակազմի կողմից 50 անձի համար ֆինանսավորվել է 1100 դրամ, իսկ մնացած 500-ը կվճարեն մասնակիցները։

Տոմսերը Մարտակերտ քաղաքից ցանկացողները կարող են ձեռք բերել շրջվարչակազմի մշակույթի բաժնից, կամ զանգահարել 047 42-18-10 հեռախոսահամարին։ Ավտոբուսները կշարժվեն շրջվարչակազմի շենքի դիմացից, 09:30-ին։
 
Երկրորդ՝ Ստեփանակերտ-Հաթերք-Ստեփանակերտ երթուղու արժեքը 2400 դրամ է: ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից 150 անձի համար, ևս 20 անձի համար Արցախ ՀԷԿ ՓԲԸ-ի կողմից ֆինանսավորվել է 1400 դրամը. մնացած 1000 դրամը կվճարեն մասնակիցները։

Տոմսերը Ստեփանակերտ քաղաքում վաճառվում են «Արմենիա» հյուրանոցի դիմացի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնում: Ձեռք բերել ցանկացողները կարող են զանգահարել նաև 097 39-91-75 հեռախոսահամարին։ Ավտոբուսները կշարժվեն հանրապետության հրապարակից 09.00-ին։
 
Երրորդ՝ Երևան-Դադիվանք-Հաթերք-Երևան՝ երթևեկության արժեքը 12 000 դրամ է: «Հաթերք» հյուրատան կողմից 120 անձի համար ֆինանսավորվել է 3000 դրամ, իսկ մնացած 9000-ը կվճարեն մասնակիցները։
 
Տրանսպորտի և գիշերակացի հետ կապված հարցերի դեպքում ցանկացողները կարող են զանգահարել 097 34-15-05 հեռախոսահամարին։

Երևանից ավտոբուսները կշարժվեն վաղ առավոտյան՝ ժամը 06.30 ին։ (Նույն օրը կգան և հետ կվերադառնան։ Երեկոյան 10.00-ին կլինեն Երևանում) :
 
Նշենք, որ լրագրողների համար մուտքն անվճար է:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search