Artsakhpress

Քաղաքական

Պետնախարար Մարտիրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 12-ին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների և ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքային խորհրդակցությանը և ներկա գտնվել երկու գործընկեր կառույցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:

Պետնախարար Մարտիրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

Պետնախարար Մարտիրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ ողջունելով նիստի մասնակիցներին՝ պետական նախարարը նշել է, որ ինչպես տրանսպորտի, այնպես էլ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնցում շարունակական զարգացումը մշտական գործընթաց է, մշտապես գտնվում են Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ նշված ուղղություններում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և առկա խնդիրների օպերատիվ լուծման համար շատ կարևոր է հայկական երկու հանրապետությունների պետական լիազոր կառույցների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրին՝ պետնախարարը ընդգծել է, որ նախանշված ծրագրերի իրականացման հարցում այն առանցքային նշանակություն կունենա:

Շնորհակալություն հայտնելով հանդիպումը ջերմ և անմիջական մթնոլորտում կազմակերպելու համար՝ ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշել է, որ այցը թեև ճանաչողական է, սակայն արցախցի գործընկերների հետ արդեն հասցրել են հստակեցնել փոխգործակցության հարցերի շրջանակը: Նախարարի խոսքով՝ կողմերի միջև առկա է փոխադարձ պատրաստակամություն՝ բարձր մակարդակով շարունակելու համատեղ աշխատանքը:
 
Ներկայացնելով հանդիպման արդյունքները՝ ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը վստահեցրել է, որ ՀՀ գործընկեր կառույցի հետ աշխատանքային բարենպաստ մթնոլոտ է ձևավորված: Նա համոզմունք է հայտնել, որ ստորագրված համաձայնագիրը բովանդակային առումով ներառում է այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնց շուրջ պատրաստ են շարունակել հետագա համագործակցությունը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել

Հադրութում քաղաքացին «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր է գտել

Search