Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 12-ին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների և ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքային խորհրդակցությանը և ներկա գտնվել երկու գործընկեր կառույցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:
Պետնախարար Մարտիրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ ողջունելով նիստի մասնակիցներին՝ պետական նախարարը նշել է, որ ինչպես տրանսպորտի, այնպես էլ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնցում շարունակական զարգացումը մշտական գործընթաց է, մշտապես գտնվում են Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ նշված ուղղություններում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և առկա խնդիրների օպերատիվ լուծման համար շատ կարևոր է հայկական երկու հանրապետությունների պետական լիազոր կառույցների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրին՝ պետնախարարը ընդգծել է, որ նախանշված ծրագրերի իրականացման հարցում այն առանցքային նշանակություն կունենա: