Artsakhpress

Սփյուռք

Իրանում պատրաստվում են հայկական ամենամեծ տարեկան կրոնական միջոցառմանը

Իրանը պատրաստվում է հուլիսի 14-ին մեկնարկող եռօրյա հայկական տարեկան հավաքին:

Իրանում պատրաստվում են հայկական ամենամեծ տարեկան կրոնական միջոցառմանը

Իրանում պատրաստվում են հայկական ամենամեծ տարեկան կրոնական միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 64-րդ անգամ անցկացվող միջոցառումն ուխտագնացության ու հոգևոր արարողության տեսքով կկայանա Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չալդորան քաղաքի Սուրբ Թադեոս վանքում: Այս մասին գրել է իրանական ifpnews.com կայքը: «Կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ են ներառված հայերի տարեկան ամենամեծ հավաքի՝ Պատարագի անցկացման կազմակերպչական աշխատանքներում»,-գրել է կայքը:
Հազարավոր հայեր Իրանից ու Հայաստանից, այլազգիներ Սիրիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից և Կանադայից կմասնակցեն արարողությանը: Կազմակերպիչները հոգ կտանեն, որ միջոցառումն անցնի խաղաղ և անվտանգ պայմաններում՝ ապահովելով բժշկական ծառայությունների, ոստիկանական ուժերի կողմից հսկողություն և այլն:
Չալդորանի նահանգապետ Քարիմ Հոսեյնզադեն ասել է. «Իսլամը խաղաղության ու եղբայրության կրոն է, և իսլամական Իրանում տարբեր կրոնների հետևորդների կրոնական արարողությունների կազմակերպումը վկայում է Իրանում կրոնների խաղաղ համակեցության մասին»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Search