Artsakhpress

Հասարակական

Լևոն Գրիգորյանն ու Աշոտ Հակոբյանը քննարկել են տրանսպորտի և կապի ոլորտի փոխգործակցության հարցեր

Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն:

Լևոն Գրիգորյանն ու Աշոտ Հակոբյանը քննարկել են տրանսպորտի և կապի ոլորտի փոխգործակցության հարցեր

Լևոն Գրիգորյանն ու Աշոտ Հակոբյանը քննարկել են տրանսպորտի և կապի ոլորտի փոխգործակցության հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցությանն ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը նշել է, որ արդեն իսկ հնարավորություն է ստեղծվել քննարկելու հարցերի այն շրջանակը, որոնք պետք է լուծեն երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունները:
 
«Այն ոլորտները, որոնք երկու գերատեսչությունների լիազորությունների շրջանակում են գտնվում, շատ կարևոր են բնակչության համար: Մենք պետք է տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները համադրենք և զուգահեռ աշխատանքներ տանենք: ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ ունենք համագործակցության եզրեր, որոնք վերաբերում են տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներին և հետագա համագործակցությունը ծավալվելու է արդեն ձևավորված փորձի հիման վրա»,- ասել է Լ. Գրիգորյանը:
 
Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ ոլորտում տարված աշխատանքներին:
 
«Մինչև Արցախ այցելելը Երևանում հանդիպել ենք Լևոն Գրիգորյանի հետ և առանձնացրել 3 առավել կարևոր ոլորտներ, որոնք վերաբերում են միջպետական ուղևորափոխադրումներին, փոստային առաքումներին, ռադիոհաճախականությունների մոնիթորինգին: Հայաստանի կամ Արցախի ուղևորափոխադրողներին տարանջատելու որևէ խնդիր չենք տեսնում: Փոստային առաքումների հարցը ևս գտնվում է երկու գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է ռադիոհաճախականությունների մոնիթորինգին, ապա շարժական կայանները ուղարկվում են Հայաստանից, և այն կատարվում է եռամսյակը մեկ անգամ. Առաջիկայում պլանավորում ենք մոնիթորինգի պարբերականությունը դարձնել հաճախակի»,- մանրամասնել է Ա. Հակոբյանը:
 
Հանդիպմանը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել են մի շարք այլ հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Նախագահ Սահակյանը ստորագրել է կարգադրություն

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Search