Artsakhpress

Քաղաքական

Միջազգային ընկալելիություն ունեցող հայկական նոր մոտեցումներ. Շահան Գանտահարյանի հոդվածը

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առիթով կատարված բազմաթիվ հանդիպումների ընթացքում փոխանցված մոտեցումներում եւ արված հայտարարություններում կարելի է առանձնացնել հետեւյալ մտքերը, որ ՀՀ վարչապետը հայտնել է Լատվիայի նախագահի հետ կայացած հանդիպմանը.  

Միջազգային ընկալելիություն ունեցող հայկական նոր մոտեցումներ. Շահան Գանտահարյանի հոդվածը

Միջազգային ընկալելիություն ունեցող հայկական նոր մոտեցումներ. Շահան Գանտահարյանի հոդվածը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ա.  Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունները այս երկրներն ավելի են իրար միացնում եւ նրանց ավելի մոտ դարձնում: Հայկական կողմն ակնկալում է նաեւ ԵՄ աջակցություն այս ճանապարհին` ավելի ուժեղ դարձնելու Հայաստանի Հանրապետությունը:

 բ. Ադրբեջանը շարունակում է շփման գծի իրավիճակը լարելու գործելաոճը, քանի որ այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաեւ Ադրբեջան:

 գ. ՀՀ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին. հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ:

 դ. Անհրաժեշտ է միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծի վրա իրավիճակը սրելու փորձերին:

 ե. ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:

 Այս հանդիպմանը արծարծված առանցքային մոտեցումները թվում է, որ կամփոփեն մեր արտաքին քաղաքականության իրականացման ներկա փուլի կարեւորագույն շեշտադրումները:

 Եվրախորհրդարանի համաժամանակյա բանաձեւերը ՀՀ-ին եւ Ադրբեջանին վերաբերող երկկողմ ուղերձներ էին փոխանցում. մեր դեպքում դրական-քաջալերական, Ադրբեջանի` բացասական-պայմանադրական: Դրական-քաջալերականը հիմնովին վերաբերում էր ժողովրդավարացմանը եւ այս դեպքում եւրոպական կամ ընդհանրապես արեւմտյան մոտեցումով հետխորհրդային ախտանիշերի վերացման միտումներին. իսկ բացասական- պայմանադրականը բռնատիրության, միանձնյա կառավարական համակարգի եւ դարձյալ հետխորհրային երկրները հատկանշող ախտանիշային առումով չհեռացող ղեկավարների իրողությամբ:

 Հայկական կողմը, ի դեմս վարչապետի, լիարժեք օգտագործում է միջազգային հարթության վրա գոյություն ունեցող այս ընկալում-դիրքորոշման հիման վրա ստեղծվող պահերը:

 Հակադրելով Ադրբեջանի բռնատիրական կարգերը հայաստանյան քաջալերվող ժողովրդավարացման գործընթացին, վարչապետը նպատակաուղղված քայլ  է կատարում միջազգային հարված հասցնելու Բաքվին եւ դրանով իսկ հայանպաստ դիրքորոշումներ ապահովելու արցախյան հակամարտության բանակցային գործընթացում, շրջելու համար խաղի հավասարեցման կանոնները:

 Այս նոր բացատրությունը, որը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանի վարչապետը թե՛ շփման գծին եւ թե՛ պետական սահմանին Ադրբեջանի կատարած գործողություներին` լրիվ տեղավորվում է միջազգային ընկալում-դիրքորոշման այսօրվա իրականության ճշտած սահմաններում: Բաքուն հարձակողապաշտության նոր դրսեւորումներ  է կազմակերպում կանխարգելելու համար ժողովրդավարական ալիքի ՀՀ-ից Ադրբեջան անցումը: Այստեղ միաժամանակ նուրբ ձեւով փոխանցվում է նաեւ այն պատգամը, որ Երեւանը Հարավային Կովկասում կարելի է դիտարկել իբրեւ ժողովրդավարական կարգեր արտահանող երկիր:

 Այս հայտարարության քաղաքական փիլիսոփայության ամփոփումն այն է, որ ներկա պահին Երեւանը Բաքվի հարձակողապաշտպության դրդապատճառների պարզաբանման համար միջազգային մակարդակի վրա ընկալելի նոր հնչեղություն է ապահովում եւ դրա հիման վրա կոշտ արձագանք ակնկալում միջազգային ընտանիքից զսպելու համար Բաքվի ախորժակները:

 Իսկ այս վարքագծի հետեւողականության համար Երեւանը հայտարարում է իր պատրաստ լինելը՝ առաջիկա ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ կազմակերպելու եւ անցկացնելու համար, որոնք անպայման կարող են միջազգային հեղինակության նոր նշաձող ապահովել մեր երկրին, իսկ հավելյալ բացասական- պայմանադրական ճնշումներ Բաքվին՝  հատկապես նկատի ունենալով Գանձակի շրջանում գրանցված պատահարները եւ Բաքվի իշխանությունների հակազդեցության եղանակները:

 

 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search