Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության դեմ

Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության դեմ

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ԼՂ  հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած  փորձ հարձակում  է ժողովրդավարության դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ - ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Աֆղանստանում վճռական  աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ: Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:
Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»,- ասել  է Փաշինյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Search