Artsakhpress

Հասարակական

Գիտնականները հայտնել են ուրբաթ գերլուսնի կողմից Արեւի խավարման մասին

Ուրբաթ՝ հուլիսի 13-ին, տեղի կունենա Արեւի մասնակի խավարում, որը հնարավոր է դիտել Ավստրալիայում եւ Անտարկտիդայում, հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից:

Գիտնականները հայտնել են ուրբաթ գերլուսնի կողմից Արեւի խավարման մասին

Գիտնականները հայտնել են ուրբաթ գերլուսնի կողմից Արեւի խավարման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հստակեցվում է, որ երեւույթն անհնար է տեսնել Երկրի ամբողջ հյուսիսային կիսագնդում, հայտնում է Nesa.am-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրադարձությունը կսկսվի Հնդկական օվկիանոսի հարավարեւմտյան հատվածում արեւածագին, իսկ կավարտվի Նոր Զելանդիայի եւ Անտարկտիդայի միջեւ:
Ցամաքում խավարումը հնարավոր կլինի դիտել միայն Ավստրալիայում Մելբուրնի արվարձաններում եւ Թասմանիա կղզում: Լուսինը կծածկի Արեգակի սկավառակի մեկ երրորդ մասից մի փոքր ավելին:
Խավարումը տեղի կունենա, այսպես կոչված, սուպերլուսնի պահին՝ աստղագիտական երեւույթ, որը տեղի է ունենում լիալուսնի կամ նորալուսնի համընկման դեպքում Լուսնի ցածրակետում գտնվելու հետ, այսինքն՝ Երկրից նվազագույն հեռավորության ժամանակ:
Սա 2018 թվականին Արեւի երկրորդ մասնակի խավարումն է: Սրանից զատ, սպասվում է եւս մեկը, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին: Այս տարվա բոլոր խավարումները մասնակի են, որոնք նկատելի կլինեն միայն Երկրի Հարավային եւ Հյուսիսային կիսագնդերի մերձբեւեռային շրջաններում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել

Հադրութում քաղաքացին «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր է գտել

Search