Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 13-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանություն:
ՀՀ նախագահն այցելել է Ֆրանսիայի դեսպանություն և շնորհավորել ազգային տոնի առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: