Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Արցախում հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ:
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով՝ աշխատանքային հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարի հետ քննարկել են Արցախի Հանրապետության անվտանգությանը, ՊԲ սպառազինության համալրմանն ու ռազմական ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հանդիպումներ էր ունեցել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ խորհրդարանի խմբակցությունների հետ: