Artsakhpress

Մշակույթ

Արցախյան թատերարվեստը կներկայանա նոր ձևաչափով. ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարները քննարկել են առաջիկա անելիքները

Այսօր՝ հուլիսի 13-ին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, որից հետո նրանք հանդիպել են գերատեսչության աշխատակիցների հետ:

Արցախյան թատերարվեստը կներկայանա նոր ձևաչափով. ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարները քննարկել են առաջիկա անելիքները

Արցախյան թատերարվեստը կներկայանա նոր ձևաչափով. ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարները քննարկել են առաջիկա անելիքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լ. Հովհաննիսյանը նշել է, որ հայաստանյան գործընկերոջ հետ իրենք վերահաստատել են նախորդ հանդիպմանը երկու նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
 
«Անդրադարձել ենք նաև ապագա ծրագրերին, որոնք ներառում են մշակութային գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած պատմամշակութային ժառանգությունից, մինչև տարբեր միջոցառումների անցկացում: Կարևորել ենք հատկապես թատերարվեստի բնագավառը, և արդեն իսկ կա գաղափար 2019 թվականին իրականացվելիք ծրագրի վերաբերյալ, որը ներառում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանների՝ նոր ձևաչափով հանդիսատեսին ներկայանալը, ինչպես նաև հյուրախաղերով հանդես գալը ՀՀ-ում՝ այնտեղ ներկայացնելով արցախյան կոլորիտը, որը կլինի երկու հայկական հանրապետությունների մշակութային համահարթեցման նոր սկիզբ: Անդրադարձել ենք նաև տարբեր հյուրախաղերի տարբեր ձևաչափերով արցախյան թատերահամերգային կազմակերպությունների մասնակցությանը: Ունենք ծրագրեր՝ կապված միջազգային համագործակցության, պատմամշակութային ժառանգության՝ հուշարձանների վերականգնման խնդիրների, ոչ նյութական մշակութային ժառանգության հետ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել, որպեսզի համագործակցությունը, որի մեկնարկը տրվել էր, անպայման շարունակություն ունենա և հասցվի նոր մակարդակի»,- մասնավորապես ասել է Լ. Հովհաննիսյանը:
 
Իր հերթին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է, որ այցի հիմնական նպատակն է ևս մեկ անգամ ամրագրել ունեցած պայմանավորվածությունները, ինչպես նաև ձեռք բերել նորերը:
 
«Պատրաստակամ ենք համագործակցությունը ավելի ընդլայնելու: Հաստատեցինք, որ մեզ համար անհրաժեշտ է համատեղ մշակութային միջոցառումների անցկացումը: Ուրախ եմ, որ արդեն կա գաղափար: Կարծում եմ՝ 2019 թվականի գարնանը մենք կունենանք ներկայացում, որի առաջնախաղը կլինի Արցախի թատրոնում: Սա շատ կարևոր է մշակութային կապը ամրագրելու համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելու և արժևորելու հայկական մշակույթի դերը: Հուշարձանների պահպանության և վերականգնման աշխատանքների առումով նշեմ, որ Հայաստանում ստեղծվել է Մշակութային ժառանգության տարածաշրջանային պահպանման կենտրոն, որի շրջանակներում տեղի են ունենում ինչպես փորձագիտական, մասնագիտական դասընթանցեր, վերապատրաստումներ, այնպես էլ այլ աշխատանքներ՝ հուշարձանների պահպանության հետ կապված: Հուսով եմ՝ Արցախի հետ այս ձևաչափով ևս համագործակցությունը կկայանա»,- ավելացրել է Լ. Մակունցը:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել

Հադրութում քաղաքացին «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր է գտել

Search