Հայտնաբերվել եւ ազատվել է «Օռլովսկայա նիվա» ագրոլոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդաղովը, ով հուլիսի 10-ին առեւանգվել էր անհայտ անձանց կողմից:
Ռուսաստանում հայտնաբերել և ազատել են առեւանգված հայազգի գործարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի՝ Օռլովի շրջանի վարչությունը, հայտնում է news.am-ը:
Հայտնաբերել Բուդաղովին հաջողվել է Տուլա շրջանում իրականացված հատուկ օպերացիայի շնորհիվ: Այժմ հայազգի գործարարի կյանքին եւ առողջությանը ոչինչ չի սպառնում:
Բացի այդ, ձերբակալվել են առեւանգմանը մասնակցած անձինք: Հետաքննչական օպերատիվ խումբը շարունակում է աշխատել այն վայրում, որտեղ հանցագործները պահում էին Բուդաղովին»,- հայտնել են քննչական կոմիտեի վարչությունում: