Artsakhpress

Ռազմական

Ամառային զորակոչը պատշաճ մակարդակով կազմակերպելու խնդիրն ուշադրության կենտրոնում է

Մեկնարկեց 2018 թվականի ամառային զորակոչը, որի պատշաճ մակարդակով կազմակերպելու խնդիրը բանակային ու պետական համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է դեռևս նախորդ զորակոչի ավարտից հետո:

Ամառային զորակոչը պատշաճ մակարդակով կազմակերպելու խնդիրն ուշադրության կենտրոնում է

Ամառային զորակոչը պատշաճ մակարդակով կազմակերպելու խնդիրն ուշադրության կենտրոնում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Յուրաքանչյուր նոր զորակոչի կազմակերպման մակարդակի կարևորագույն ցուցիչներից է արդարության սկզբունքի պահպանումը: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, տեղ գտած բացթողումներն ու դրական զարգացումները, կազմակերպչական հսկայական աշխատանքներ են իրականացվում ինչպես նախազորակոչային ժամանակահատվածում, այնպես էլ բուն գործընթացի ժամանակ:
Բանակի սերնդափոխությունը բարձր մակարդակով կազմակերպելու գործընթացի բաղադրիչներից է նաև այն հրամանատարական կազմի ընտրությունը, որը պետք է զորակոչիկի` զորամաս ոտք դնելու առաջին իսկ վայրկյաններից աշխատի վերջիններիս հետ, նպաստի նոր միջավայրում նրանց հարմարմանը, զինվորական ծառայության մասին իրական պատկերացումների ձևավորմանն ու երիտասարդ մարտիկի դասընթացը սերտելու համալիր միջոցառումների իրականացմանը:
Արդար ու անկողմնակալ զորակոչի անցկացման կարևորագույն նախապայմաններից մեկն էլ ապագա հայրենյաց պաշտպանների առողջական վիճակի հետ կապված խնդիրներն են: Այս ոլորտի գլխավոր գործառույթները վերահսկվում են զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից, որի հիմնական նպատակն է այնպես անել, որ ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներով զորակոչիկը չհայտնվի զինված ուժերի շարքերում և, ընդհակառակը, նման խնդիրներ չունեցող երիտասարդը չկարողանա խուսափել իր սահմանադրական պարտքը կատարելուց:
Նորակոչիկների հարմարման առումով, պակաս կարևոր նշանակություն չունեն նաև սոցիալ-կենցաղային պայմաններն ու թիկունքային ապահովման հարցերը: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ զինվորական ծառայության առաջին իսկ օրվանից ավագ ընկերներին փոխարինելու եկած տղաները կապահովվեն հանդերձանքով ու անհրաժեշտ պարագաներով, կունենան զորանոցային բարվոք պայմաններ և որակյալ ուսումնանյութական բազա, գործոններ, որոնք էական ազդեցություն կունենան ծառայողական նոր միջավայրին նորակոչիկների արագ ու անցնցում ինտեգրման առումով:
Պաշտպանության բանակում մեկնարկեց զորակոչի և զորացրման գործընթացը: Դատելով իրականացված նախապատրաստական աշխատանքներից` կարող ենք վստահ լինել, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս զորակոչը ևս բոլոր առումներով որակապես կտարբերվի նախորդներից և կապահովի արժանի հերթափոխ Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերում:
Արման Ավանեսյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Search