Artsakhpress

Տնտեսական

Պետնախարար Մարտիրոսյանը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին ընդունել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին և ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանին:

Պետնախարար Մարտիրոսյանը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված հարցեր

Պետնախարար Մարտիրոսյանը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝  ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը քննարկման գործնական հարցերից առանձնացրել է ՀՀ-ում սկսված կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումները՝ նշելով, որ դրանք պահանջված են նաև Արցախում: Այդ համատեքստում Գ. Մարտիրոսյանը իր գոհունակությունն է հայտնել օրեր առաջ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումից և ընդգծել, որ պայմանավորվել են սկզբունքային առումով ընդհանուր քաղաքականությունը իրականացնել փոխհամաձայնեցված եղանակով: «Գործող կենսաթոշակային համակարգը, որը կառուցվել է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա, լուրջ բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ՝ ձեր այցը նոր թափ կհաղորդի գործընթացի կազմակերպմանը, և այդ ուղղությամբ մեր կողմից նախատեսվող քայլերը չեն ուշանա»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ս. Սաիյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ արցախցի, իրենց գործընկերների հետ այդ ուղղությամբ նախանշված աշխատանք են իրականացնում:
 
Թեմայի շուրջ ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Ա. Բոշյանը հավաստիացրել է, որ բացի մասնագիտական խորհրդատվական աշխատանքներից, իրենք պատրաստ են գործնական հարցերում ևս շոշափելի աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև իրականացվող բարեփոխումների շրջանակում հաշմանդամության կարգի հստակեցմանը, կենսաթոշակների բարձրացմանը և եկամտահարկի վերանայմանը վերաբերող հարցերի շուրջ:
 
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search