Artsakhpress

Քաղաքական

Պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13- ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին:

Պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին

Պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ պետնախարարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետությունում կառույցի մարդասիրական առաքելությունը և ԱՀ համապատասխան պետական ատյանների միջև հաստատված համագործակցության մակարդակը։ Գ. Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին ԿԽՄԿ կողմից ծավալված մարդասիրական մեծ աշխատանքը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին այդ գործում ունեցած մեծ ավանդի համար: Նա հայտնել է ԱՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԿԽՄԿ առաքելության ղեկավարը իր հերթին շնորհավորել է պետնախարար Մարտիրոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դ. Չիրոյի խոսքով՝ Արցախի իշխանությունների հետ ձևավորված համագործակցության շրջանակներում իրենց հաջողվել է մեծ ծավալի աշխատանք կատարել հատկապես առողջապահության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների, հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Search