ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական մշակույթի վրա միգրանտների ազդեցությունը բացասական է գնահատել։
Ներգաղթյալները բացասական ազդեցություն են թողնում Եվրոպայի մշակույթի վրա. Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն, հայտնում ՝ panorama.am-ը։
«Ես կարծում եմ՝ դա փոխում է մշակույթը։ Կարծում եմ՝ դա Եվրոպայի համար շատ բացասական երևույթ է։ Ես կարծում եմ՝ դա շատ բացասական է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Եվրոպան համարում է մի վայր, որը լավ գիտի և տեղի ունեցող «դաժան իրավիճակ է» որակել՝ հիշատակեով ահաբեկչությունները, որպիսիք, իր իսկ խոսքով, շատ է տեսնում։