«Ֆեյսբուք» սոցիալական կայքի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն հեռացնելու կեղծ լուրերը, քանի որ դրանք չեն խախտում ընկերության կանոնները։
«Ֆեյսբուք»-ը հրաժարվել է արգելափակել կեղծ լուրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գազետա.ռու-ն գրում է, որ ներկա պահին Մեծ Բրիտանիայում ընթանում է «Ֆեյսբուք» ընկերության գովազդային արշավը՝ «Կեղծ լուրերը մեզ ընկեր չեն» կարգախոսով, հայտնում է panorama.am-ը։ Բայց և այնպես, սոցիալական ցանցի ներկայացուցիչները կարծում են, որ նրանք, ովքեր հրապարում են լուրեր, «շատ տարբեր հայացքներ ունեն», և կեղծ գրառումների հեռացումը կարող է դիտարկվել որպես խոսքի ազատության և զանգվածային տեղեկատվության տարածման խախում։
Կասկածելի կայքերի և նյութերի ամբողջական արգելափակման և հեռացման փոխարեն «Ֆեյսբուք»-ը դրանք կներկայացնի լրահոսի ներքևում։
«Մենք ստեղծել ենք «Ֆեյսբուք»-ը որպես հարթակ, որտեղ տարբեր մարդիկ կարող են ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը՝ պատասխանելով ԶԼՄ-ների քննադատություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ YouTube վիդեոհոսթինգը պատրաստվում է առանձնացնել 25 միլիոն դոլար կեղծ լուրերի դեմ պայքարելու համար։