Artsakhpress

Քաղաքական

Տրվել է ԵԱՏՄ երկրների համար առևտրային խոչընդոտների կարգավորման սկիզբը

Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շուկայում առավել զգայուն  հարցեր, որոնք վերաբերում են փոխադարձ առևտրին և դրանցից մի քանիսի հետ կապված ընդունել որոշումներ:

Տրվել է ԵԱՏՄ երկրների համար առևտրային խոչընդոտների կարգավորման սկիզբը

Տրվել է ԵԱՏՄ երկրների համար առևտրային խոչընդոտների կարգավորման սկիզբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նշված հարցերից մեկը վերաբերել է ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունման բացակայությանը, ինչի հետևանքով առաջանում են տարբեր դժվարություններ: ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է կոլեգիային մինչև սեպտեմբերի 1-ը հաստատել այն միջոցառումների ցանկը, որոնք կդիտարկեն էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ընդունումը:
ԵԱՏՄ երկրները նաև մտահոգված են այնպիսի ապրանքների ընդունման արգելքով, որոնք արտադրվել են անդամ-պետությունների պետական գնումների համար: Այս խնդրի լուծման նպատակով ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է Միության անդամ պետությունների ներկայացուցիչներին մինչև օգոստոսի 1-ը հանձնաժողովին ներկայացնել ապրանքների ընդունման իրենց առաջարկությունները:    
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ղրղզա-ղազախական սահմանին անասնաբուժական վերահսկողության պահպանմանը, ԵԱՏՄ շուկայում հարկային քաղաքականությանը, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտների ակցիզներին վերաբերող տարբեր հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Նախագահ Սահակյանը ստորագրել է կարգադրություն

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Search